Հերման Վան Ռոմպեյ (հոլ.՝ Herman Achille Van Rompuy[1], հոկտեմբերի 31, 1947(1947-10-31)[2][3][4][…], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիացի քաղաքական գործիչ, Բելգիայի նախկին վարչապետը, Եվրոպական խորհրդի առաջին նախագահը։

Հերման Վան Ռոմպեյ
Herman Van Roumpey
Herman Van Rompuy 675.jpg
1-րդ Եվրամիության մշտական ներկայացուցիչ
Ստանձնեց պաշտոնը՝հունվարի 1, 2010
Կուսակցություն՝Christian Democratic and Flemish? և Եվրոպական ժողովրդական կուսակցություն
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 31, 1947
Ծննդավայր՝Էտերբեեկ, Բրյուսել, Բելգիա Բելգիա
Ամուսին ՝Geertrui Windels?
Երեխաներ՝Պիտեր Վան Ռոմպեյ
Դինաստիա՝Van Rompuy family?
Հայր՝Vic Van Rompuy?
Պարգևներ՝
Изображение автографа

Բելգիայի Քրիստոնեական դեմոկրատներ և ֆլամանդցիներ կուսակցությունը ներկայացնող վան Ռոմպեյը 2008 թվականի դեկտեմբերի 30-ից եղել է Բելգիայի 66-րդ վարչապետը մինչև Իվ Լետերմը (ով նաև նախորդում էր վան Ռոմպեյին) հաջորդեց նրան 2009 թվականի նոյեմբերի 25-ին։ Եվրամիության կառույցներից մեկը հանդիսացող Եվրոպական խորհրդի անդամները 2009 թվականի նոյեմբերի 19-ին[5] Վան Ռոմպեյին ընտրեցին Եվրոպական խորհրդի նախագահ[6]։ Նա պաշտոնավարեց 2009 թվականի դեկտեմբերի 1-ից 2012 թվականի մայիսի 31-ը[7][8], թեև պաշտոնապես նախագահի պարտականությունները ստանձնեց 2010 թվականի հունվարի 1-ին[9]։ 2012 թվականի մարտի 1-ին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով՝ պաշտոնապես՝ 2012 թվականի հունիսի 1-ից 2014 թվականի նոյեմբերի 30-ը[10]։

Վաղ տարիներ, կարիերա և ընտանիքԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Հերման Վան Ռոմպեյը ծնվել է Բրյուսելի Էտերբեեկ համայնքում՝ դոկտոր (ավելի ուշ՝ պրոֆեսոր) Վիկ վան Ռոմպեյի և Ջերմեյն Խեենսի ընտանիքում[11]։ Մինչև 1965 թվականը հաճախել է Բրյուսելի Սինտ Յան Բերխմանսկոլեխե քոլեջը, որտեղ լավ ուսումնասիրել է հին հունարեն և լատիներեն։ Դեռահաս տարիքում ռոք'ն'ռոլլի՝ հատկապես Էլվիս Փրեսլիի երկրպագու էր։ Այնուհետև սովորում է Լյովենի կաթոլիկ համալսարանում և ստանում փիլիսոփայության բակալավրի աստիճան (1968) և մագիստրոսի աստիճան՝ կիրառական տնտեսագիտության բնագավառում (1971)[12]։ 1972-1975 թվականներին աշխատել է Բելգիայի Կենտրոնական բանկում[13]։

1980-1987 թվականին դասավանդել է Անտվերպենի Հանդելսհոխեսխուլ համալսարանական քոլեջում, 1982 թվականից նաև Բրյուսելի Հոխեսխուլ համալսարանում[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Herman Van Rompuy»։ Encyclopaedia Britannica։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30 
  2. Encyclopædia Britannica
  3. Roglo — 1997. — ed. size: 8549233
  4. Munzinger Personen (գերմ.)
  5. «Tony Blair Has Dropped Out of the Race to be EU President as Herman Van Rompuy Gets the Nod»։ Sky News։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20 
  6. «European Parliament announces new President and Foreign Affairs Minister»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-15-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2009 
  7. Implementation of the Treaty of Lisbon. European Council, 16 November 2009. Retrieved 6 January 2010 [1]
  8. "EU Lisbon Treaty comes into force", AFP (via Google News), 1 December 2009.
  9. Déclaration de Herman Van Rompuy, à l'issue du dîner des Chefs d'Etat ou de Gouvernement. Herman van Rompuy official website. Retrieved 6 October 2010. [2] Archived 2012-03-02 at the Wayback Machine.(fr)
  10. «Van Rompuy re-elected for a second term»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16 
  11. http://www.tinevanrompuy.be Short Tine Van Rompuy biography. Retrieved 11 January 2010 [3] Archived 2019-09-03 at the Wayback Machine.(nl)
  12. 12,0 12,1 Herman Van Rompuy biography on the European Council website [4] Archived 2012-08-26 at the Wayback Machine.. Retrieved 4 January 2010.
  13. «Bloomberg record on debt reduction of the Belgium's debt in the 90's and early 00's.»։ նոյեմբերի 4, 2009։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20 

Արտաքին հղումներԽմբագրել