Հերինգի տեսողական պատրանք

օպտիկական տեսողական պատրանք

Հերինգի տեսողական պատրանք, օպտիկական տեսողական պատրանք, որ բացահայտել է գերմանացի ֆիզիոլոգ Կառլ Հերինգը 1861 թվականին[1]։ Նկարում երևացող ուղղահայաց երկու գծերը ուղիղ են, սակայն նկարում թեք են երևում։ Թեքման տպավորությունն առաջանում է ֆոնի հաշվին, որ խորության խաբուսիկ պատրանք է ստեղծում։ Այս պատրանքի տարբերակներից են Օրբիսոնի և Վունդտի տեսողական պատրանքները։

Հերինգի տեսողական պատրանք

Գոյություն ունեն այս երևույթի բացատրման հնարավոր մի քանի տարբերակներ։ Ֆենոմենի որոշ հետազոտողներ ենթադրել են, որ անկյունների չափերի մեծացման պատրանք է առաջանում այն բանի հաշվին, որ ուղեղի` տեսողության համար պատասխանատու հատվածում երկարատև արգելակում է տեղի ունենում։ Մյուսներն այն կարծիքն են հայտնել, որ երևույթը պայմանավորված է եռաչափ պատկերից երկչափ պատկերին անցումով[2][3]։

Կա նաև վարկած, որ Հերինգի տեսողական պատրանքը, ինչպես երկրաչափական այլ պատրանքներ, պայմանավորված է ժամանակավոր ձգձգումներով, որոնց առնչվում է տեսողական համակարգը[4][5]։ Տեսողական համակարգը ինֆորմացիան ընկալում է որոշակի ուշացումով. աչքի ցանցաթաղանթին օբյեկտի տեսքը պատկերվում է այն նույն ձևով, ինչ 100 միլիվայրկյան առաջ։ Հերինգի պատրանքի դեպքում ճառագայթային գծերը խաբում են` ստեղծելով տպավորություն, թե նրանք առաջ են շարժվում։ Քանի որ կերպարն իրականում հաստատուն է, մենք ուղիղ գծերը ընկալում ենք թեք, ինչպիսին նրանք պիտի լինեին հաջորդ պահին։

Միանգամայն հնարավոր է, որ այս վարկածները չեն հակասում իրար։ Հերինգի իլյուզիան կարող է նաև ի հայտ գալ լույսի հոսանքի ժամանակ (էկրանի կենտրոնի ճառագայթման դեպքում)` անկախ նրանից, թե դրանք ներսի՞ց են գալիս, թե՞ դրսից[6]։ Այս արդյունքը ստացվում է նեյրոնային ցանցի գործողությունների արդյունքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hering, E. (1861). Beiträge zur Physiologie. I. Zur Lehre vom Ortssinne der Netzhaut. Leipzig: Engelmann
  2. Nundy et al., 2000
  3. Howe CQ, Purves D; Purves (2005). «Natural-scene geometry predicts the perception of angles and line orientation». Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 102 (4): 1228–1233. Bibcode:2005PNAS..102.1228H. doi:10.1073/pnas.0409311102. PMC 544621. PMID 15657143.
  4. Changizi, 2001
  5. Changizi and Widders, 2002
  6. Vaughn DA, Eagleman DM (2013). «Spatial warping by oriented line detectors can counteract neural delays». Frontiers in Psychology. doi:10.3389/fpsyg.2013.00794.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերինգի տեսողական պատրանք» հոդվածին։