Հետ Պլեյն
Հետ Պլեյն (Նիդերլանդերեն արտասանություն` [ˌɦət ˈplɛin], հայերեն թարգմանություն՝ "Հրապարակ"), Հաագայի հին քաղաքի կենտրոնական այգին է։ Գտնվում է Բինենհոֆ ամրոցի հարևանությամբ։ Հրապարակին կից են Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատը[1] և Մաուրիցհեյս պատկերասրահը[2]։

Հետ Պլեյնը նախապես եղել է Բինենհոֆ ամրոցի տարածքում, եղել է դատարանի բանջարանոցը։ Շրջապատված է եղել ջրանցքների ցանցով[3]։ Որպես քաղաքի հրապարակ կառուցվել և ծառայել է 1632 թվականից։ Լյուդովիկ Ռոյերի հեղինակած Վիլհելմ Օրհանացու արձանը տեղադրվել է 1848 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Adres en route»։ Tweede Kamer der Staten-Generaal (նիդերլանդերեն)։ Վերցված է հուլիսի 21, 2014
- ↑ Address and directions. Mauritshuis. (անգլ.)
- ↑ «Plein: van kooltuin tot stadsplein»։ Geschiedenis van Den Haag (նիդերլանդերեն)։ Վերցված է հուլիսի 21, 2014