Հետևիր երազանքիդ (մուլտֆիլմ)

Դիսնեյի արքայադստրերի խորհրդավոր պատմությունները. Հետևիր երազանքիդ» (անգլ.՝ Disney Princess Enchanted Tales: Follow Your Dreams), 2007 թվականի մուլտֆիլմ, թողարկվել է անմիջապես տեսանյութով, արտադրվել է «DisneyToon» ստուդիայի կողմից։ Ֆիլմերի առաջին շարքը, որոնք պատմում են Դիսնեյի արքայադուստրերի մասին նոր պատմություններ։ Թողարկվել է 2007 թվականի սեպտեմբերի 4-ին «Walt Disney Studios Home Entertainment» ընկերության կողմից։

Հետևիր երազանքիդ
անգլ.՝ Disney Princess Enchanted Tales: Follow Your Dreams
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերաժշտական ֆիլմ և հեքիաթ
ՌեժիսորԴևիդ Բլոք
ՀնչյունավորումԷրին Թորփի և Լինդա Լարկին
ՊատմողՍուսանե Բլեյկսլի
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ ընկերություն
ԵրաժշտությունՋեֆ Դաննա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisneyToon Studios
ԴիստրիբյուտորBuena Vista Home Entertainment և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն60 րոպե
Թվականսեպտեմբերի 4, 2007
disney.go.com/disneyvideos/animatedfilms/disneyprincessenchantedtales

Մուլտֆիլմի գլխավոր հերոսներն ենԱվրորան `«Քնած գեղեցկուհի» մուլտֆիլմից (1959) և Ժասմինը` « Ալադին» մուլտֆիլմից (1992)։

Սյուժե խմբագրել

Թագավորության բանալիներ խմբագրել

Ստեֆան և Հյուբերտ թագավորները, Լիա թագուհին և արքայազն Ֆիլիպը երկու օրով մեկնում են, թողնելով արքայադուստր Ավրորային կառավարել հպատակներին։ Փերիներն առաջարկում են իրենց օգնությունը, բայց Ավրորան հրաժարվում է ՝ հավատալով, որ ինքն էլ կարող է դա անել։ Այնուհետև Մերիվեզան աղջկան տալիս է իր փայտիկն ու խնդրում է շատ զգույշ լինել նրա հետ։ Ամբողջ օրը Ավրորան ղեկավարում է ծառաների աշխատանքը, կազմակերպում է բանկետներ և լուծում է գյուղացիների խնդիրները։ Այդ երեկո, քնելուց անմիջապես առաջ, Ավրորան որոշում է փայտիկի օգնությամբ ստեղծել հիանալի սպիտակ զգեստ։ Հաջորդ օրը նա որոշում է, որ թագավորությունում աշխատելու համար շատ ուժ է պետք և որոշում է օգտագործել կախարդական փայտիկը գյուղացիներին օգնելու համար։ Այնուամենայնիվ, Ավրորայի անփորձությունը մոգության հետ աշխատելիս հանգեցնում է մի շարք զվարճալի հետևանքների `հսկա հավերի, կանաչ խոզերի հայտնվելը և գյուղացու բադիկի վերածելը։ Հասկանալով, որ փայտիկն օգտագործելու որոշումը սխալ էր, Ավրորան հասկանում է, թե ինչ պետք է արվի, որպեսզի ինքն իրեն լուծի բոլոր խնդիրները։

Ավելին քան արքայադուստր խմբագրել

Արքայադուստր Ժասմինը հոգնել է արքայադստեր իր անմիջական պարտականություններից `մասնակցել տարբեր միջոցառումների և շքեղ արարողությունների։ Մինչ նկարիչը նկարում է նրա դիմանկարը ՝ որպես «Սիրամարգների արքայադուստր», Ժասմինը կորցնում է համբերությունը և ասում, որ ավելի մեծ պատասխանատվություն է ցանկանում։ Այնուհետև սուլթանը դստերը նշանակում է կրթության հարցերով խորհրդական, իսկ աղջիկը սկսում է աշխատել Թագավորական ակադեմիայում։ Արքայադուստրը սարսափում է իր ուսանողներից. նրանք նկարում են պատերին, կռվում են բարձերով, գրքեր նետում։ Նա օգնության է կանչում իր վագր Ռաջուիին, որպեսզի վախեցնի երեխաներին, բայց ոչինչ չի ստացվում, և Ժասմինը այլևս չի հավատում, որ մի օր նա կկարողանա հաղթել երեխաներին։ Այդ նույն գիշեր սպասուհին հանգստացնում է աղջկան ՝ ասելով, որ ինքը պետք է համբերատար և համառ լինի։ Հաջորդ օրը, Խակիմը, որը ծառայում է արքայական ձիանոցում, օգնություն է խնդրում Ժամինից. «Սուլթանի մրցանակային ձին», որը կոչվում է «Սահարա» կորել է։ Իր ընկերների `Կովրի, Աբուի ևՅագոյի օգնությամբ` Ժասմինը գտնում է ձին և վեադարձնում պալատ։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

«Թագավորության բանալիները»(անգլ.՝ Keys To The Kingdom):

  • Էյրին Թորպի - Ավրորա
  • Քորի Բյորտոն - Ստեփան թագավոր
  • Բարբարա Դիրիկսոն - Թագուհի Լիա / Ֆլորա փերի
  • Ջեֆ Բենեթ - թագավոր Հյուբերտ
  • Ռոջեր Քրեյգ Սմիթ - արքայազն Ֆիլիպ
  • Ռասի Թեյլոր - Ֆաունա փերի
  • Տրես Մաքնիլ-Մերիվեզա փերի

«Ավելին, քան արքայադուստր» (անգլ.՝ More Than A Peacock Princess):

  • Լինդա Լարկին - Ժասմիկ
  • Ջեֆ Բենեթ - Սուլթան
  • Ֆրենկ Ուելկեր - Ռաջա / Աբու
  • Գիլբերտ Գոթֆրիդ - Յագո
  • Զաք Շադա - Հաքիմ
  • Տարա Սթրոնգ -Շարմա

Այլընտրանքային տարբերակ խմբագրել

Սկզբնապես պլանավորված էր, որ ֆիլմը կկոչվի «Բարության թագավորություն» և պետք էր պատմեր «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի Բելի մասին, արքայադուստր Ժասմինի փոխարեն։ Պաշտոնական հոլովակները նույնիսկ թողարկվել են Դիսնեյի տարբեր ֆիլմերի DVD- ներում, բայց պատմությունն ինքնին երբեք չի թողարկվել։

Երկրորդ ֆիլմը պարզապես պետք էր կոչվեր «Դիսնեյի արքայադստրերը. Կախարդական հեքիաթներ» (անգլ.՝ A Kingdom Of Kindness) և թողարկվեր 2008 թվականին։ Հիմնական հերոսները պետք է դառնային Մոխրոտը և Մուլանը նույնանուն մուլտֆիլմերից։ Այնուամենայնիվ, առաջին մասի ցածր վաճառքի պատճառով նախագիծը փակել են[1]։

Երաժշտական համարներ խմբագրել

Երգերի բառերը և երաժշտությունը գրել են Էմի Փորսը և Ռասա Դե Սալվոն

  • Քասիդի Լադդենի «Keys to the Kingdom»-ը կատարել է Քեսիդի Լադենը
  • «Peacock Princess»-ը կատարել է `Լիա Սալոնգը և Գիլբերտ Գոթֆրիդը
  • «I’ve Got My Eyes On You»-ը կատարել է Լիան Սալոնգին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Say "So Long !" to direct-to-video sequels : DisneyToon Studios tunes out Sharon Morrill». Jimhillmedia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել