Հեռուստացմփորիկներ
Հեռուստացմփորիկներ (անգլ.՝ Teletubbies), մանկական տիկնիկային հեռուստատեսային ծրագիր։ Արտադրել է բրիտանական BBC մեդիաընկերությունը։ Հեղինակներն են Էն Վուդը և Էնդի Դևենպորտը։ Նախատեսված է մինչև 7 տարեկան երեխաների համար։ Մուտլսերիալի շնորհանդեսը տեղի է ունեցել 1997 թվականի մարտի 31-ին։ Ինքնին «Հեռուստացմփորիկները» հեռուստասերիալի չորս հերոսներն են, գլուխներին ալեհավաք ունեցող մարդանման էակներ են։ Ցուցադրությունն ավարտվել է 2001 թվականի հունվարի 5-ին, ընդհանուր առմամբ ցուցադրվել է 365 սերիա։
Հեռուստացմփորիկներ Teletubbies | |
---|---|
Հեռուստասերիալի պաստառ | |
Ժանր | մանկական հեռուստատեսային սերիալ |
Ստեղծող | Anne Wood? և Andrew Davenport? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Dave Thompson?, Simon Shelton?, John Simmit?, Nikky Smedley? և Pui Fan Lee? |
Եթերաշրջանների քանակ | 7 |
Սերիաների քանակ | 425 |
Էկրաններին է | մարտի 31, 1997[1]-ից նոյեմբերի 11, 2022-ը |
Հեռուստաալիք | BBC Two[2] |
Ընկերություն | Ragdoll Productions? և WildBrain? |
Դիստրիբյուտոր | Pinewood Studios, WildBrain?, ViacomCBS International? և Նեթֆլիքս |
Պարգևներ | |
Պաշտոնական կայքէջ |
Պատմում է Թիմ Ուինթալ։ Սերիալը մեծ հաջողություն է ունեցել ինչպես առևտրային առումով, այնպես էլ Մեծ Բրիտանիայի և այլ երկրների կինոքննադատների շրջանում։
2014 թվականին սկզբին հեռուստասերիալը ձեռք է բերվել Հյուսիսային Կորեայում ցուցադրվելու համար[5]։
Հեռուստացմփորիկներին հաճախ ծաղրում են երգիծական սերիալներում, ինչպիսիք են «Գրիֆինների ընտանիքը» և «Հարավային այգի»։ Հեռուստացմփորիկներ ընտանիքի բոլոր անդամները մարմնավորում են մարդու զարգացման տարբեր փուլերու գտնվող և տարբեր ազգության անձանց։
Կերպարներ
խմբագրելՀեռուստասերիալի գլխավոր հերոսները չորս մարդանման արարածներ են՝ Տինկի-Վինկի, Դիփսի, Լյալյա և Պո։ Նրանց հիմնական զբաղմունքներն են խաղալը, պարելը, ուտել պուզի-բլիթներ և պուզի-սնունդ։ Հեռուստացմփորիկներից զատ սերիալում հայտնվում է փոշեկուլ Նու-Նուն, մանկան դեմքով արևը և Հեռուստացմփորիկներին կարգադրություն տվող ձայնը։
Տինկի-Վինկի
խմբագրելՏինկի-Վինկի (անգլ.՝ Tinky Winky, խաղացել են Դեյվ Թոմփոսնը, Մարկ Հինիհանը, Սայմոն Շելթոնը), ամենախոշոր և ավագ Հեռուստացմփորիկը, ունի վարդագույն գույն և եռանկյունաձև ալեհավաք գլխում։ Սիրելի խաղալիք՝ կարմիր պայուսակ։
Դիփսի
խմբագրելԴիփսի (անգլ.՝ Dipsy, խաղացել է Ջոն Սմիթը), առանցքաձև ալեհավաք ունեցող դեղին Հեռուստացմփորիկ։ Շատ է սիրում իր սև-սպիտակ փափուկ ցիլինդրը։ Ամենահամառ Հեռուստացմփորիկն է։
Լյալյա
խմբագրելԼյալյա (անգլ.՝ Laa-Laa, խաղացել է Նիքի Սմեդլին), պարուրաձև ալեհավաք ունեցող դեղին Հեռուստացմփորիկ։ Սիրում է երգել և պարել։ Սիրելի խաղալիքը մեծ գնդակն է։
Պո
խմբագրելՊո (անգլ.՝ Po, խաղացել է Պուի Ֆան Լին), ամենափոքրը և ամենակրտսերը։ Գլխին օղակաձև ալեհավաք ունեցող կարմիր Հեռուստացմփորիկ։
Քննադատություն
խմբագրելԲրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի ղեկավարությունն իր աշխատակիցներին թույլատրել է թմրանյութ օգտագործել, այդ մասին խոստովանել է Children’s BBC հեռուստաալիքի նախկին պրոդյուսեր Սարա Գրեմը «The Daily Mail» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ։ Այսպիսով BBC-ի ստեղծած և երեխաների սիրելի հանրաճանաչ սերիալները («Մազզի» և «Հեռուստացմփորիկներ») կարող են արդյունք լինել թմրանյութային զառանցանքի[6]։
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԱԿ նախադպրոցականների հոգեբանական զարգացման լաբորատորիայի վարիչ Ելենա Սմիրնովան կարծում է, որ մի շարք նախանշաններով, սերիալը մոդելավորված է մանկական գիտակցության տակ։ Դրա հետ մեկտեղ, հոգեբանը նշում է Հեռուստացմփորիկների արտաքին տեսքը՝ անշարժ դեմք, դեմքի միմիկայի բացակայություն, ապակյա աչքեր, անինքնուրույնության պայմաններում Հեռուստացմփորիկների ծնողների բացակայություն, միևնույն ժամանակ նրանք ենթարկում են վերևի ձայնի վերահսկողությանը։ Պրոֆեսորը նշում է նաև, որ նրանք տարբերվում են մանկական ենթամշակույթի դասական օրինակներից[7]։
Լեհաստանում երեխաների իրավունքների լիազոր Եվա Սովինսկին «Հեռուստացմփորիկների» ստեղծողներին մեղադրել է նույնասեռականության քարոզչությամբ[8] զբաղվելու մեջ՝ հիմք ընդունելով, որ Տինկի-Վինկին կրում է կանացի պայուսակ[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://dbpedia.org/resource/Teletubbies
- ↑ BBC Genome
- ↑ https://www.nhk.or.jp/jp-prize/past/24/gprix-j.html
- ↑ https://www.nhk.or.jp/jp-prize/more/1997.html
- ↑ Борис Невский (2014 թ․ ապրիլի 11). «Бен Миллер против Доктора Кто». Мир фантастики. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Сотрудники BBC, в том числе авторы «Телепузиков», работали под кокаином
- ↑ «Опасные игрушки» // Журнал «Коммерсантъ Деньги», № 43 (347), 31.10.2001 года
- ↑ Sowińska: sprawdzimy, czy teletubisie nie promują homoseksualizmu
- ↑ Телепузиков подозревают в пропаганде гомосексуализма // Корреспондент.net 29 мая 2007
Արտաքին հղումներ
խմբագրել- Телепузики на IMDB
- Маркова Н. Е. Феномен Телепузиков // Народное образование, № 2, 2002, с. 191—198.
- Сотрудники BBC, в том числе авторы «Телепузиков», работали под кокаином
- I was offered cocaine on my first day at the BBC: Former producer reveals how executives were praised for drug use
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեռուստացմփորիկներ» հոդվածին։ |