Հեռուստաազդանշանում, հեռուստամեխանիկայի բաժին, որն ընդգրկում է վերահսկվող օբյեկտների վիճակի մասին ինֆորմացիան հեռավորության վրա հաղորդելու մեթոդներն ու տեխնիկական միջոցները։ Ազդանշանվում են, օրինակ, այնպիսի վիճակներ, ինչպիսիք են՝ «հոսանք կա-հոսանք չկա», «բաց է-փակ է». ազդանշաններ են հաղորդվում, երբ վերահսկվող ֆիզիկական մեծությունները հասնում են սահմանային արժեքի (առավելագույն, նվազագույն, վթարային)։ Դիսպետչերական պունկտում ազդանշանները վերարտադրվում են օպտիկական ինդիկատորներով, երբեմն ուղեկցվում ձայնային ազդանշանով։ Հեռուստաազդանշանումը հաճախ կիրառվում է հեռուստակառավարման հետ համատեղ։ Հեռուստաազդանշանման միջոցները երբեմն օգտագործում են ընդհատ չափիչ ինֆորմացիայի հաղորդման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 361