Հեռուստակառավարում, կառավարում հեռավորությունից, իրագործվում է հեռուստամեխանիկայի միջոցներով, հեռուստամեխանիկայի բաժին, որն ընդգրկում է հեռավորությունից կառավարման հրահանգների հաղորդման մեթոդներն ու տեխնիկական միջոցները։ Խանգարումների պայմաններում հուսալի կառավարումն ապահովվում է հրահանգների կոդավորմամբ և մոդուլումով։ Հեռուստակառավարման համակարգը բաղկացած է կոդավորող սարքից, որն արտաքին կառավարման հրահանգները փոխակերպում է կոդավորված ազդանշանների, գծային կամ ռադիոկապ ապահովող սարքավորումից և վերծանիչից։ Նման համակարգերը տարբերվում են ըստ կապուղիների քանակի։ Հեռուստակառավարման համակարգերի մեծ մասում ընդունված է ազդանշանների հաղորդման երկաստիճան եղանակ, սկզբում հաղորդվում է օբյեկտի հասցեն, ապա կառավարման ինֆորմացիան՝ հասցեի համապատասխանության հավաստումից հետո։ Կառավարման ինֆորմացիան կարող է լինել անընդհատ և ընդհատ։ Անընդհատ ինֆորմացիայի համակարգերը կազմում են հեռուստակարգավորման համակարգեր։ Սովորաբար հեռուստակառավարումը ուղեկցվում է հրահանգների կատարման վերահսկումով՝ հեռուստաազղանշանման և հեռուստավերահսկման միջոցների օգնությամբ։ Ռադիոկապուղիներով իրագործվող հեռուստակառավարումը կոչվում է ռադիոկառավարում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 361