Հեռավոր կապ

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Հեռավոր կապ, միմյանցից մեծ (գործնականում անսահմանափակ) հեռավորության վրա գտնվող երկու կետերի միջև մալուխներով և ռադիոռելեային գծերով իրագործվող հեռախոսահեռագրային կապ։ «Հեռավոր կապ» տերմինը ծագել է կապի հաղորդագծերով էլեկտրական ազդանշանների հաղորդման տեխնիկայում նրա հոմանիշը միջքաղաքային կապն է, հականունը՝ տեղական կապը (քաղաքի կամ շրջանի ներսում)։ Հեռախոսային և հեռագրական, ինչպես նաև լուսահեռագրական, հեռուստատեսային և այլ ազդանշանների միաժամանակյա հաղորդումը մեծ հեռավորությունների վրա իրագործվում է կապի օդային, մալուխային և ռադիոռելեային գծերով, որոնցում խտացված են հազարավոր կապուղիներ։ Հեռավոր կապի համար հեռանկարային է երկրի արհեստական արբանյակների օգտագործումը։ Ազդանշանների մարումը համակշռելու նպատակով հեռավոր կապի վերգետնյա գծերի առանձին հատվածներում տեղակայում են սպասարկվող և չսպասարկվող (հեռուստակառավարումով և հեռավերահսկումով) ուժեղացման կետեր կամ հաղորդվող ազդանշանների ուժեղացուցիչներով միջանկյալ կայաններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 360