«Հեռագիրը» (ռուս.՝ «Телеграмма»), 1957 թվականի խորհրդային կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գեորգի Շչերբակովը[1] Կոնստանտին Պաուստովսկու համանուն պատմվածքի մոտիվներով «Մոսֆիլմ» կինոստուդիայում[2]։

Հեռագիրը
Երկիր ԽՍՀՄ
Թվական1957
ՌեժիսորԳեորգի Շչերբակով և Գեորգի Շչերբակով
ԴերակատարներՎերա Պոպովա, Լիդիա Սմիրնովա և Նիկոլայ Սերգեև
ԵրաժշտությունՎյաչեսլավ Օվչիննիկով

Սյուժե խմբագրել

1938 թվական։ Զաբորիե հեռավոր գյուղում ապրում է ռուսաց լեզվի և գրականության տարեց ուսուցչուհի Եկատերինա Պետրովնա Պոժալոստինան։ Նրա դուստրը՝ Նաստյան, ապրում և աշխատում է Լենինգրադում՝ Նկարիչների միությունում։ Մի անգամ Եկատերինա Պետրովնան նամակ է գրում դստերը՝ խնդրելով գալ, բայց Նաստյան մեծ զբաղվածության պատճառով չի գալիս մոր մոտ։

Մի անգամ գյուղացի ծերունի Տիխոնը, որը հոգ է տանում ծանր հիվանդ Եկատերինա Պետրովնայի մասի, Նաստյային հեռագիր է ուղարկում, որտեղ ասվում է, որ տարեց ուսուցչուհին մահանում է։ Նաստյան անմիջապես մեկնում է Զաբորիե։ Տիխոնը գնում է փոստ և գրում է Նաստյայի անունից հեռագիր է ուղարկում Եկատերինա Պետրովնային, բայց կինը անմիջապես գլխի է ընկնում, որ հեռագիրն իր դուստրը չի գրել։

Նաստյան ուշ է գալիս գյուղ. տարեց ուսուցչուհին արդեն մահացել էր։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հեռագիրը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Հեռագիրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում