Սեփյան Հենրիխ Խոսրովի (դեկտեմբերի 8, 1934, գյուղ Գյուլիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան) - ապրիլի 7, 2003, Երևան), վիրաբույժ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1972), պրոֆեսոր (1993)։ «Արցախ», «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միությունների նախագահության անդամ։

Հենրիկ Սեփյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1934(1934-12-08)
Ծննդավայրգյուղ Գյուլիստան
(ԼՂՀ Շահումյանի շրջան)
Մահացել էապրիլի 7, 2003(2003-04-07) (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Հիմնական գործունեություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1957)։ 1958-1969 թվականներին աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում. 1969-1971 թվականներին՝ Երևանի հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ. 1991 թվականից՝ «Հայբուսակ» ինստիտուտի վիաբուժության ամբիոնի վարիչ։ Մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ). ԼՂՀ Շահումյանի (Մանաշիդ, Բուզլուխ), Ասկերանի (Խոջալու), Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին. ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բժշկական օգնություն է ցույց տվել վիրավոր ազատամարտիկների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։