Հենրիկ Սահակի Մարանջյան (հուլիսի 19, 1926(1926-07-19), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2011(2011-03-14), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային կինոօպերատոր։ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1976)։

Հենրիկ Մարանջյան
Ծնվել էհուլիսի 19, 1926(1926-07-19)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 14, 2011(2011-03-14) (84 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոօպերատոր
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ և Socialist competition winner award

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը։ 1951 թվականից եղել է Լենֆիլմի օպերատոր։ 1977 թվականից դասավանդել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի ինստիտուտում[1]։

Գեղարվեստական ֆիլմեր խմբագրել

Ֆիլմ-բալետներ խմբագրել

  • «Անյուտա» (1982, ՌՍՖՍՀ պետական մրցանակ՝ 1984)
  • «Չապլինիանա» (1985)

Մրցանակներ խմբագրել

  • Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Արծաթե առյուծ» մրցանակ (2002, «Ծաղրածուն» ֆիլմի համար)
  • Վասիլև եղբայրների անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակ «Անյուտա» ֆիլմի համար (1984)
  • Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1976)
  • Համամիութենական կինոփառատոնի դափնեկիր (1966)
  • «ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի գերազանցիկ» (1967)
  • Բարեկամության շքանշան (1997)[2]
  • Սանկտ Պետերբուրգի կինոարվեստում ներդրման համար «Պղնձե հեծյալ» պրոֆեսիոնալ մրցանակ (2008-2009)
  • ՌՍՖՍՌ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր (1969)
  • Մեդալ «Անձնվեր ծառայության համար» (1970)
  • «1973 թվականի սոցիալիստական մրցակցության հաղթող» (1974)
  • «Լենֆիլմ» կինոստուդիայի շնորհակալագրեր

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Ֆրիջետա Գուրգենի Ղուկասյան, «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր, կինոգետ, դասախոս, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ
  • Դուստրերը՝ Կարինե Հենրիկի Մարանջյան, գիտնական, ճապոնագետ, Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
    • Մարիամ Հենրիկի Մարանջյան, մանկավարժ-սուրդոպեդագոգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Указ Президента РФ № 795». Kremlin.ru — «О награждении государственными наградами Российской Федерации». 29 июля 1997. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.