Հեյնո Պոտեր (ռուս.՝ Хейно Иоганнович Поттер, ապրիլի 13, 1929(1929-04-13), Վիլյանդի, Viljandi county - մայիսի 22, 2007(2007-05-22), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս աստղագետ, աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։

Հեյնո Պոտեր
Хейно Иоганнович Поттер
Ծնվել էապրիլի 13, 1929(1929-04-13)
Վիլյանդի, Viljandi county
Մահացել էմայիսի 22, 2007(2007-05-22) (78 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանPulkovo Observatory cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Պուլկովոյի աստղադիտարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն և իսպաներեն
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

1946 թվականին գերազանց ավարտել է Տալինի Կեսկլիննասկիի ռուսական գիմնազիան[1], որից հետո ավարտել է Լենինգրադի համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը։ Լինելով համալսարանի ուսանող դարձավ 400 մետր վազքի ԽՍՀՄ չեմպիոն, և ԽՍՀՄ հավաքականի շարքերում մասնակցել է 1952 թվականի Ամառային օլիմպիական խաղերին ում Հելսինկիում[2]։

Աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում 1954 թվականից։ Հայտնի է իր աստղաչափության բնագավառում կատարած հետազոտություններով։ Հայտնաբերել է մեկ աստերոիդ։ 1967 թվականին Ն. Գ. Ռիզվանովի հետ համատեղ կազմակերպեց Պուլկովյան աստղադիտարանի Օրդուբադի արշավախումբը, որի արդյունքում հիմնվեց Բատաբատյան աստղադիտարանը Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզում։ Աշխատել է նաև Սեռո-Էլ-Ռոբլե կայանում Չիլիում։ 1972-ից 1989 թվականները հանդիսանում էր Պուլկովյան աստղադիտարանի լուսանկարչական աստղաչափության և աստղերի աստղագիտության բաժնի վարիչ։ 1983 թվականին ղեկավարել է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի Բոլիվիական ազգային աստղադիտարան ուղարկված արշավախումբը։

Մահացել է 2007 թվականի մայիսի 22-ին։ Հուղարկավորված է Պուլկովյան աստղադիտարանի գերեզմանոցում։ Նրա պատվին է անվանվել (7320) Պոտեր աստեորիդը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել