Հեղինե Լյուդվիգի Բդոյան (մայիսի 30, 1973, Երևան - նոյեմբերի 16, 1992, գյուղ Ոխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)), ազատամարտիկ, կապավոր։ Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցում խնամել է վիրավոր ազատամարտիկների (մինչև 1992 թվականը)։ 1992 թվականի հունիս-նոյեմբերին էջմիածնի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի Էդիլլորի ձորակի գյուղեր) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զոհվել է առաջին գծում՝ վնասված հեռախոսակապը վերականգնելիս։ Թաղված է Երևանում։

Հեղինե Բդոյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1973
ԾննդավայրԵրևան
Մահացել էնոյեմբերի 16, 1992
Մահվան վայրգյուղ Ոխտաձոր
Քաղաքացիությունհայ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png