Հելմե (Էստոնիայի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հելմե (այլ կիրառումներ)
Հելմե շրջան (էստ․՝ Helme vald), շրջան Էստոնիայի Վալգամաա նահանգում։ Անվանումը ծագել է շրջանի Հելմե ավանի անունից, շրջանի կենտրոնն է Տիռվա քաղաքը։
Հելմե էստ․՝ Helme | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Շրջան | ||||
Մտնում է | ![]() | ||||
Վարչկենտրոն | Տիռվա | ||||
Հիմնական լեզու | էստոներեն | ||||
Բնակչություն (2010) | 2269[1] | ||||
Խտություն | 7,25 | ||||
Տարածք | 313 | ||||
![]() | |||||
![]() | |||||
Հիմնադրված է | հուլիսի 11, 1991 թ. | ||||
Ժամային գոտի | +2 | ||||
Ավտոմոբիլային կոդ | G | ||||
helme.ee |

Զինանշան ու դրոշ Խմբագրել
Զինանշանն ու դրոշն ընդունվել են 1994 թ․, որոնք մշակել և ներկայացրել է Իվո Մանֆրեդ Ռեբանեն։ Պտտվող սև և արծաթագույն թևերով ջրաղացի (երկանքի) քարը խորհրդանշում է հավերժական առաջընթաց, սերնդափոխության անընդհատություն, կյանքի շարունակականություն[2]։ Տեսքով հիշեցնում է ջրաղացի կամ երկանքի քար, որը բնորոշ է տեղաբնիկների հիմնական գործունեության բնույթին՝ գյուղատնտեսություն, բերք և հաց։
Բնակչություն Խմբագրել
2010 թվականի տվյալներով շրջանում բնակվում էին 2269[1] մարդ։ Բնակչության խտությունը շրջանում կազմում էր 7,25[3] մարդ/կմ²։
Տեսարժան վայրեր Խմբագրել
Շրջանի տարածքում են գտնվում Լասա լիճը, Հելմեյի քարանձավները, Տաագեպեռա ամրոցը, Հոլդրեյի կալվածքը և ռուսական ականավոր զորավար Բարկլայ դե Տոլլիի դամբարանը։
Պատկերասրահ Խմբագրել
-
Հելմեյի քարանձավներ
-
Հոլդրեյի կալվածք
-
Բարկլայ դե Տոլլիի դամբարան
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Էստոնիայի բնակավայրերի բնակչության վիճակագրական տվյալները, վերցված Էստոնիայի վիճակագրություն պետական գործակալության կայքից։ (էստոներեն)
- ↑ Համընկնում է Հավերժության հայկական նշանի հետ։
- ↑ Հաշվարկվել է հաշվի առնելով հայտնի պաշտոնական վիճակագրական տվյալները, պարզ հարաբերությամբ։
Արտաքին հղումներ Խմբագրել
- Շրջանի վարչության պաշտոնական վեբ կայքը Archived 2018-08-08 at the Wayback Machine. (էստոներեն)