Հելեն Բիգելոու Մերիման (անգլ.՝ Helen Bigelow Merriman, 1844[1][2][3] - 1933[1][4][2][…]), նկարչուհի և արվեստի հավաքորդ, որը եղել է Վուսթերի արվեստի թանգարանի հիմնադիրներից մեկը, թանգարանին նվիրել է եվրոպացի և ամերիկացի նկարիչների մի շարք կտավներ։ Գրել է մի շարք գրքեր արվեստի և կրոնականության մասին։

Հելեն Բիգելոու Մերիման
Ծնվել է1844[1][2][3]
Վախճանվել է1933[1][4][2][…]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և գրող
ՀայրErastus Brigham Bigelow?
ԱմուսինDaniel Merriman?
ԶավակներR. B. Merriman?
Սառա Վ․ Վիթմեն, հեղինակ՝ Հելեն Բիգելոու Մերիման, յուղաներկ կտավի վրա, 1909-10 թվականներ

Ընտանիք և կրթություն խմբագրել

Մանածագործական հաստոցների գյուտարար և Բիգելոու գորգերի ընկերության հիմնադիր Էրաստուս Բիգելոուի միակ զավակն էր[5]։ Հասակ է առել Նյու Հեմփշիր նահանգի Հյուսիսային Քոնվեյ քաղաքում գտնվող մեծ կալվածքում[6]։ Հետագա կյանքում այդ կալվածքում գտնվող Ստոունհուրսթ առանձնատունն օգտագործել է որպես ամառանոց, որը ներկայում հյուրանոց է[6]։ Նաև օգնել է հիմնել Հյուսիսային Քոնվեյում գտնվող «Հիշատակի հիվանդանոցը», տրամադրել հողն ու միջոցները, որոնք անհրաժեշտ էին այդ հաստատությունը հիմնելու համար։

1874 թվականին ամուսնացել է պատվելի Դանիել Մերիմանի հետ, ունեցել որդի՝ Ռոջեր Բիգելոու Մերիմանը, որը պատմաբան է դարձել[5]։

Վուսթերի թանգարան խմբագրել

1878 թվականին Մերիմանն ամուսնու հետ բնակություն է հաստատել Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում, որտեղ վերջինս ծառայում էր որպես սպասավոր Կենտրոնական միաբանական եկեղեցում[7]։ Ակտիվություն է ցուցաբերել նորաստեղծ Վուսթերյան արվեստի ընկերությունում, դասախոսություններ կարդացել ու եվրոպական և ամերիկյան արվեստի իր անձնական հավաքածուից տրամադրել ցուցահանդեսների համար[7]։ Ներգրավված է եղել նաև Վուսթերյան արվեստի ուսանողների ակումբում, որտեղ ցուցադրվել են իր հեղինակած աշխատանքներից մի քանիսը[7]։

Մերիմանն ու ամուսինը եղել են Վուսթերի արվեստի թանգարանի հիմնադիրների շարքում, մեծ նվիրատվություն են արել ու աշխատել որպես հոգաբարձուներ և խորհրդի անդամներ[7]։ Նաև աշխատել է թանգարանի կրթական առաքելության հետ կապված մի քանի հանձնաժողովներում և օգնել բոստոնցի իմպրեսիոնիստ նկարիչ Ֆիլիպ Լեսլի Հեյլին բերել թանգարան[7]։ Ղեկավարել է թանգարանի հավաքածուն ստեղծելու վաղ շրջանի աշխատանքները, փոխառությամբ տվել կամ նվիրել է մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ Պիեռ Սուբլեյրասի, Պաուլյուս Մորելսյեի, Էդմունդ Տարբելի ու Արթուր Դևիսի վրձնին պատկանող[7]։ Մերիմանը կին նկարիչների առաջամարտիկ էր, և նրա շնորհիվ էր, որ թանգարանը ձեռք է բերել կամ ցուցադրել Սառա Վայման Վիթմենի և Սեսիլյա Բոյի գործերը[7]։

1922-1923 թվականներին թողել է թանգարանում զբաղեցրած պաշտոնները[7]։ Մեկ տասնամյակ անց, նրա մահվան պահին Վուսթերի արվեստի թանգարանը վերածվել էր հարգված տարածաշրջանային թանգարանի՝ ոչ առանց Մերիմանի ջանքերի[7]։

Հրատարակություններ խմբագրել

Մերիմանը նաև մի քանի գիրք է գրել արվեստի ու կրոնականության մասին, որոնց թվում՝ What Shall Make Us Whole?: Or, Thoughts in the Direction of Man's Spiritual and Physical Integrity (1888), The Perfect Lord (1891), Concerning Portraits and Portraiture (1891) և Religio Pictoris (1899)։ Religio Pictoris գիրքն ուսումնասիրում է արվեստի և կրոնի փոխհարաբերությունները, փորձում ցույց տալ կյանքի նյութական և հոգևոր կողմերի հիմնարար միասնությունը[8]։ Concerning Portraits and Portraiture գրքում քննարկված թեմաների շարքում է նկարիչ Էբոթ Թայերի աշխատանքային գործընթացը, որը մեկ տարի առաջ պատկերել էր Մերիմանի դիմանկարը։

Կտավներ խմբագրել

Մերիմանի հեղինակած իր ընկերուհու՝ Սառա Վ․ Վիթմենի դիմանկարն այժմ գտնվում է Ռեդկլիֆի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտի Շլեզինգերի գրադարանում։

Այլ բարեգործություն խմբագրել

1911 թվականին Մերիմանը հող ու գումար է նվիրաբերել Նյու Հեմփշիր նահանգի Հյուսիսային Քոնվեյ քաղաքում գտնվող Հիշատակի հիվանդանոցը հիմնելու համար[9]։ Եղել է նաև Հյուսիսային Քոնվեյի հանրային գրադարանի նախագահը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Athenaeum
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 Union List of Artist Names
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 "Merriman Family Papers". Massachusetts Historical Society
  6. 6,0 6,1 "Stonehurst Manor History". Stonehurst Manor website
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Welu, James. "Helen Bigelow Merriman and the Worcester Art Museum". Holy Cross College website
  8. "Helen Bigelow Merriman". [1]The Atlantic Monthly, vol. 84, p. 37
  9. Young-Knox, Sara. "Memorial Hospital Turns 100" Արխիվացված 2017-03-19 Wayback Machine. Memorial Hospital website, June 12, 2011

Արտաքին հղումներ խմբագրել