Սեսիլյա Բո[13] (ֆր.՝ Cecilia Beaux Cecilia Beaux , մայիսի 1, 1855(1855-05-01)[1][2][3][…] կամ 1855[4], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6][4] - սեպտեմբերի 17, 1942(1942-09-17)[7][8][9][…] կամ 1942[4], Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[6][4]), ամերիկացի նկարիչ։

Սեսիլյա Բո
Cecilia Beaux.jpg
Ծնվել էմայիսի 1, 1855(1855-05-01)[1][2][3][…] կամ 1855[4]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6][4]
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1942(1942-09-17)[7][8][9][…] կամ 1942[4]
Մահվան վայրԳլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[6][4]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա[10]
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ոճամերիկյան ռեալիզմ[11]
Ժանրդիմապատկեր[5]
Թեմաներդիմանկար
Ուշագրավ աշխատանքներSita and Sarita?
ՈւսուցիչԹոնի Ռոբեր Ֆլյորի և F.A. Van Der Wielen?[12]
ԱշակերտներBetsy Flagg Melcher? և Lucy Taggart?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՄայրCecilia Leavitt?
Commons-logo.svg Cecilia Beaux Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործական գործունեությունԽմբագրել

Ապագա նկարչի հայրը ֆրանսիացի էր, մայրն՝ ամերիկացի։ Մոր վաղաժամ մահից հետո Սեսիլյան և նրա քույրը դաստիարակվել են մայրական գծի հարազատների կողմից։ Սեսիլյան 1871 թվականից սկսել է նկարչության դասեր ստանալ իր հորաքրոջից, այդ ժամանակ նա հետաքրքրվել է հիմնականում պատմական և կրոնական նկարներով։ Ունենալով մեծ տաղանդ, սովորել է հոլանդացի նկարչի մոտ, իսկ 1877 թվականից` Փենսիլվանիայի ակադեմիայում։ 1885 թվականին Ֆիլադելֆիայում ցուցադրված նրա առաջին կտավը («Մանկության վերջին օրերը») մեծ հաջողություն է ունեցել։ Երկու տարի անց նույն կտավը ցուցադրվել է Փարիզում և կրկին դրական արձագանք է գտել արվեստի քննադատների կողմից։

1888 թվականին Սեսիլյա Բոն մեկնել է Եվրոպա, որտեղ հաճախել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիա և Կոլարոսի ակադեմիա, ուսումնասիրել է հին վարպետների ստեղծագործությունները Անգլիայի և Իտալիայի թանգարաններում։ Սեսիլյա Բոյի ֆրանսիացի ուսուցիչների շարքում էին Թոնի Ռոբերտ-Ֆլյուրը և Ուիլյամ Ադոլֆ Բուգրոն։ Նկարիչը մասնակցել է 1889 թվականի փարիզյան համաշխարհային ցուցահանդեսին և արժանացել մրցանակի։

1900 թվականին Սեսիլյա Բոն վերադարձել է Միացյալ Նահանգներ, ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում, որտեղ հիմնականում զբաղվել է դիմանկարային նկարչությամբ՝ հայտնի քաղաքական և մշակութային գործիչների պատվերներով։ 1902 թվականից դարձել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ Սեսիլյայի վրձնին են պատկանում Ժորժ Կլեմանսոյի, ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կնոջ` Էդիթ Ռուզվելտի և նրա դստեր, ծովակալ Դեյվիդ Բիթիի և ուրիշների դիմանկարները։ 1942 թվականին նկարիչը պարգևատրվել է Ամերիկյան արվեստի և գրականության ասոցիացիայի ոսկե մեդալով։

Նրա հայտնի ուսանողների թվում է նկարիչ արվեստագետ Ալիս Քենթ Սթոդարդը։

Սեսիլյա Բոն մահացել է 87 տարեկան հասակում, 1942 թվականի սեպտեմբերի 17-ին, Մասսաչուսեթս նահանգում։ Նրան հուղարկավորել են Բալա Սինվինում, Փենսիլվանիա[14]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Grafly, Dorothy. "Cecilia Beaux" in Edward T. James, Janet Wilson James, and Paul S. Boyer, eds. Notable American Women, 1607–1950: A Biographical Dictionary (1971)
  • Beaux, Cecilia. Background with Figures: Autobiography of Cecilia Beaux. Boston and New York: Houghton Mifflin, 1930.
  • Goodyear, Jr., Frank H., and others., Cecilia Beaux: Portrait of an Artist. Pennsylvania Academy of the Fine Arts, 1974. Library of Congress Catalog No. 74-84248
  • Tappert, Tara Leigh, Cecilia Beaux and the Art of Portraiture. Smithsonian Institution, 1995. 1-56098-658-1
  •   Chisholm Hugh, ed. (1911)։ «Beaux, Cecilia»։ Encyclopædia Britannica 3 (11th ed.)։ Cambridge University Press 

Արտաքին հղումներԽմբագրել