«Հացի համը» (ռուս.՝ «Вкус хлеба»), խորհրդային լայնաֆորմատ կինովիպակ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Սախարովը 1979 թվականին[1]։ Նվիրված է խոպանի յուրացման 25-ամյակին։

Հացի համը
ռուս.՝ Вкус хлеба
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սախարով
Սցենարի հեղինակԱլեքսեյ Սախարով
ԴերակատարներՍերգեյ Շակուրով
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նվիրված է խոպանը յուրացնողներին։ Ամբողջ գործողությունը կառուցված է երեք հերոսների՝ սովխոզի տնօրեն Ստեպան Սեչկինի, կուսակցական գործիչ Վլադիմիր Երոշինի և գիտնական-ագրոնոմ Սերգեյ Իգնատևի ճակատագրերի բացահայտման վրա։

Ֆիլմի կառուցվածք խմբագրել

«Հացի համը» կինովիպակը բաղկացած է 4 ֆիլմից․

  • «Հացը մեր հանապազօրյա» (ռուս.՝ «Хлеб наш насущный»)
  • «Հացը և հողը» (ռուս.՝ «Хлеб и земля»)
  • «Հացը և մարդիկ» (ռուս.՝ «Хлеб и люди»)
  • «Հայրենիքի հացը» (ռուս.՝ «Хлеб отечества»)[2]

Ֆիլմի առանձնահատկությունները խմբագրել

Ֆիլմում ցուցադրվում են (որոշակի պայմանականությամբ)․

  • Ժամանում խոպան տարածք - բնակության համար քիչ ընտելացված, գրեթե առանց ենթակառուցվածքների
  • Խոպանի նախնական հերկում
  • Խոպանի զարգացման խնդիրները՝ պայքար մոլախոտերի դեմ, «սև մրիկ»
  • Եգիպտացորենի կենտրոնացված համատարած ներդրում
  • առանց առը շրջելու վարի գյուտը և ներդրումը (փաստացիորեն՝ «հողի առանց առը շրջելու վարը ՀամԳԳԱ ակադեմիկոս Տերենտի Սեմյոնովիչ Մալցևի մեթոդով»)
  • Խոպանի յուրացման գործում բանտարկված անձանց օգտագործումը

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմը թողարկվել է Լեոնիդ Բրեժնևի «Խոպան» գրքի հետ գրեթե միաժամանակ, ուստի շատերի կողմից ընկալվել է որպես այս գրքի նկարազարդում։ Սկզբնական գրական սցենարում նույնիսկ ներկա էր գլխավոր հերոսի և Լեոնիդ Բրեժնևի՝ Ղազախստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարի հանդիպման դրվագը, բայց էկրանային տարբերակում այն բացակայում է։

Դերերում խմբագրել

  • Սերգեյ Շակուրով«Բեսկրայնի» սովխոզի տնօրեն Ստեպան Ալեքսեևիչ Սեչկին
  • Վալերի Ռիժակով – կուսակցության շրջանային կոմիտեի քարտուղար Վլադիմիր Պետրովիչ Երոշին
  • Էռնստ Ռոմանով – գիտնական-ագրոնոմ Սերգեյ Վասիլևիչ Իգնատև
  • Նիկոլայ Երյոմենկո (ավագ) – Վեդենին
  • Լյուբով Պոլեխինա – Սաշա Սեչկինա
  • Ասանալի Աշիմով – Կամալ Այքենով
  • Նատալյա ԱրինբասարովաԿամշատ Սատաևա
  • Անատոլի Ազո – Իլյա Կոպեռնիկ
  • Լեոնիդ Դյաչկով – Յուրի Գրիգորևիչ Կալաշնիկով
  • Իվան Ագաֆոնով – Կորովին
  • Վլադիմիր Լյուբիմով – Զախար Վասիլևիչ Կազակով, ԽՍՀՄ սովխոզների փոխնախարար
  • Իդրիս Նոգայբաև – Կելիլով
  • Նուրժուման Իխտիմբաև – Մուրատալիև
  • Ջամբուլ Խուդայբերգենով – Ջամբուլ Միրգազիև
  • Նիկոլայ Շուտկո – մեխանիզատոր
  • Եվգենի Բուրենկով – Իսիդոր Ստեպանովիչ Կասյանով
  • Վիկտոր Մամաև – վոլգաբնակ
  • Սվետլանա Խարիտոնովամորաքույր Վերա
  • Ալեքսանդր Լեբեդև – Խլիստիկով
  • Ալեքսեյ Վանին – Կվասովեց
  • Զոյա Վասիլկովա – Զոյա Նիկոլաևնա Սլավինա
  • Սերգեյ Պլոտնիկով – Պյոտր, Երոշիկի հայրը
  • Լարիսա Բարաբանովա – խոպանագործ
  • Դինմուխամեթ Ախիմով – վարորդ
  • Վալենտին Գոլուբենկո – «Ֆելիքս» – Ֆեդյա, վաղաժամկետ ազատված
  • Վիկտոր Պերևալով – Գրիշա Պավլիկով
  • Ամինա Ումուրզակովա – տարեց գեղջկուհի
  • Մենտայ (Մենտիդայ) Ուտեպբերգենով – էպիզոդ
  • Նիկոլայ Պոգոդին – վարորդ
  • Օլեգ Գոլուբիցկի – Միխայիլ Պետրովիչ Գուսակով
  • Ալեքսեյ Կրիչենկով – Կաշկին, ոստիկանության պետ
  • Վադիմ Զախարչենկո – հորեղբայր Սաշա
  • Յուրի Չերնով – հեռուստատեսության հաղորդավար
  • Լեոնիդ Դովլաթով – նախագահության անդամ
  • Անատոլի Սկորյակին – Վասիլի, Երոշիկի եղբայրը

Մրցանակներ խմբագրել

ԽՍՀՄ պետական մրցանակ, 1980 թվական – Նատալյա Արինբասարովա, Նուրժուման Իխտիմբաև, Ալեքսանդր Լապշին, Իդրիս Նոգայբաև, Էռնստ Ռոմանով, Վալերի Ռիժակով, Ալեքսեյ Սախարով, Ալեքսանդր Տոլկաչով, Ռուդոլֆ Տյուրին, Վալենտին Չերնիխ, Սերգեյ Շակուրով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հացի համը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Հացի համը» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել