Հարֆ ալ-Մուսեյթիրա

քաղաք

Հարֆ ալ-Մուսեյթիրա (արաբ․՝ حرف المسيترة‎‎), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ալ-Կարդահայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Շրջանն ունի 6 609 բնակչություն։

Քաղաք
Հարֆ ալ-Մուսեյթիրա
արաբ․՝ حرف المسيترة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԼաթակիայի մարզ
Մինտակաալ-Կարդահայի գավառ
ՆահիյաՀարֆ ալ-Մուսեյթիրայի շրջան
ԲԾՄ850 մ
Բնակչություն2540 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
Հարֆ ալ-Մուսեյթիրա (Սիրիա)##
Հարֆ ալ-Մուսեյթիրա (Սիրիա)

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են նարնջի, կիտրոնի ու ձիթապտղի ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։ Քաղաքի կենտրոնի բնակչությունն զբաղվում է առևտրով։ Կան նաև բամբակի ու նարնջի հյութի արտադրությմբ զբաղվող գործարաններ։

Աշխարհագրություն

խմբագրել

Հարֆ ալ-Մուսեյթիրան գտնվում է ալ-Նուսայրիայի լեռներում՝ 850 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Լաթակիա քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևելք է, 10 կմ հեռավորության վրա գտնվում է Ալ-Կարդահա քաղաքը։

Բնակչություն

խմբագրել

2012 թվականի տվյալներով՝ շրջանի բնակչությունը կազմում է 6 609 մարդ[1]։ Հիմնական մեծամասնությունը մուսուլմաններ են՝ ալավիներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սիրիայի մարդահամար, 2004