Հարրի Փոթերի նախապատմությունը

կարճ պատմություն

800 բառանոց, անվերնագիր մի կարճ պատմություն, որը հայտնի է որպես Հարրի Փոթերի նախապատմություն, գրվել է Ջոան Ռոուլինգի կողմից 2008 թվականին, բարեգործական աճուրդի միջոցառման շրջանակներում, որի համար նա 25,000 ֆունտ ստացավ։ Պատմությունը պատմում է Սիրիուս Բլեքի և Ջեյմս Փոթերի կյանքի մի դրվագի մասին, որոնք տեղի են ունենում Հարրի Փոթերի շարքային իրադարձությունների առաջ։ Ձեռնարկը գողացվել է 2017 թվականին։

Հարրի Փոթերի նախապատմություն
Harry Potter prequel
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Տեսակպատմվածք
Ժանրֆանտաստիկա
Թեմակախարդանք
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյմս Փոթեր և Սիրիուս Բլեք
Ստեղծման տարեթիվ2008
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
Էջեր2
ՇարքՀարրի Փոթեր
ՀաջորդՀարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հրատարակման վայրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՀրատարակիչWaterstones
Հրատարակման տարեթիվհունիսի 11, 2008
Սցենարի հեղինակՋոան Ռոուլինգ

ՍյուժեԽմբագրել

Նախկին ոստիկանական հրամանատար Անդերսոնը և սերժանտ Ֆիշերը հետապնդում էին մի մոտոցիկլետի, որը գերզանցել էր թույլատրելի արագությունը։ Նրանք հետապնդում էին երկու երիտասարդ օրինազանցների, ովքեր փակուղի ընկնելուց հետո ներկայացան որպես Սիրիուս Բլեք և Ջեյմս Փոթեր։ Ոստիկանները փորձում էին ձերբակալել նրանց արագությունը գերազանցելու և առանց սաղավարտի մոտոցիկլետ վարելու համար, սակայն այդ պահին նրանց ուղղությամբ գալիս էին 3 մարդ ցախավելի վրա նստած։ Սիրիուսը և Ջեյմսը իրենց փայտիկների օգնությամբ բարձրացնում են ոստիկանական ավտոմեքենան դեպի ժամանողները և ցախավելները վթարի են ենթարկվում։ Դրանից հետո Սիրիուսը և Ջեյմսը հեռացան ահաբեկված ոստիկաններից[1]։

ՊատմությունԽմբագրել

ՆախապատմությունԽմբագրել

2008 թ. հունիսի 11-ին Waterstones-ը անցկացրեց բարեգործական միջոցառում՝ «Ինչ է ձեր պատմությունը» վերնագրով։ Տասներեք հեղինակներ, ներառյալ Ռոուլինգը, հրավիրվել էին աճուրդի համար A5 թղթի չափով պատմություն գրելու, որը աճուրդի էր հանվելու և որի հասույթը գնալու էր բարեգործությանը։ Ռոուլինգի պատմությունը վաճառվեց 25,000 ֆունտ ստերլինգով` Տոկիոյում գործող Red-33 ներդրումային բանկի խորհրդատվական ընկերության նախագահ Հիրա Դիփալին։ Տասներեք պատմությունների վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 47.150 £[2]:

ԳողությունԽմբագրել

2017 թ. ապրիլին Բիրմինգհեմ քաղաքում գողացվել է նախատիպի ձեռագիրը[3][4]։

ԾանոթագրություններԽմբագրել