Հարրի Փոթերի զարմանահրաշ աշխարհ

Հարրի Փոթերի զարմանահրաշ աշխարհ (անգլ.՝ Wizarding World of Harry Potter), թեմատիկական զվարճանքների այգի, ստեղծված Հարրի Փոթեր ֆիլմի և գրքի մոտիվներով։ Ինչպես և այլ այգիները որոնք ստեղծվել են Universal Studios Florida-ի կողմից, սա էլ հաշվարկված է Հարրի Փոթերի երկրպագուների համար և համարվում է ավելի մեծ զվարճանքների այգու Universal Orlando մասը, որը տեղակայված է Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 16-ին։

Hogwarts at Wizarding World.JPG
Հոգվարթսը Wizarding World-ում

Պատմություն

խմբագրել

2007 թվականի մայիսի 31-ին Universal Orlando-ը հայտարարեց, որ Warner Bros-ը և գրող Ջոան Ռոուլինգը ապահովել են հեղինակային իրավունքները այգու ստեղծման համար։ Այգին՝ 81 000 մ²-ում պետք է վերստեղծեր Հարրի Փոթերի աշխարհը։ Այգու շինարարությունը սկսեց 2007 թվականին, իսկ արդեն 2010 թվականի մարտի 25-ին հայտարարվեց այգու պաշտոնական բացման օրը՝ 2010 թվականի հունիսի 18-ին[1]։ Պատրաստման մասին վավերագրական նյութերը, զետեղվել էին Հարրի Փոթերը և կիսարյուն արքայազնը ֆիլմի Blu-Ray և DVD սկավառակների մեջ։

2010 թվականի մայիսի 20-ին այգին բաց էր միայն պատվավոր հյուրերի համար՝ Էմմա ՈՒոթսոնի, Օլիվեր Ֆիլիպսի, Ջեյմս Ֆիլիպսի և Ռոբբի Կոլտրեյնի։ Այգի այցելությունը լուսաբանվեց մամուլիո կողմից։

2010 թվականի մայիսի 27-ին այգի բաց էր բոլոր նրաց համար, ովքեր նախօրոք գնել էին պատվաոր հանդիսականի տոմսերը։ 2010 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցավ «Հարրի Փոթերի կախարդական աշխարհ» այոգու պաշտոնական բացումը[2]։ Այդ երեկույթին մասնակցեցին՝ Դենիել Ռեդկլիֆը (Հարրի Փոթեր), Ռուպերտ Գրինտը (Ռոն Ուիզլի), Բոննի Ռայթը (Ջիննի Ուիզլի), Թոմ Ֆելթոնը (Դրակո Մալֆոյ), Օլիվեր և Ջեյմս Ֆելիպսները (Ջորջ և Ֆրեդ Ուիզլի), ինչպես նաև պրոդյուսեր Դէվիդ Հէյմանը, ռեժիսոր Քրիս Կոլամբուսը, Ջոն Ուիլյամսը և Ջոնա Ռոուլինգը և այլք։

2010 թվականի հունիսի 18-ին այգին բացվեց բոլոր ցանկացողների համար[3]։ Այգու բացմանը մասնակցեցին այն դերասանները, ովքեր ներկա էին գտնվել հունիսի 16-ին։

Այս այգու կառուցման համար ծախսվել էի 265 000 000 դոլլար, դրանով իսկ որոշ ժամանակ զգացվել էր այցելության անկում Walt Disney World-ում[4]։

Տեղակայում

խմբագրել
 
Մուտք դեպի Հոգվարթս տանող ճանապարհ՝ Արկածների կղզում

Հարի Փոթերի զարմանահրաշ աշխարհը ունի չորս ուղղություն; 2010 թվականին առաջին փուլի շրջանակներում բացվեցին երեք ուղղություն, երկու լրացուցիչ ուղղություն բացվեցին երկրորդ փուլում` 2014 թվականին։ "Վիշապների մարտահրավերը" (Dragon Challenge)` առաջին փուլի ճանապարհորդություններից մեկը, Իր գոյությունը դադարեցրեց 2017 թվականին[5]։

Գյուղ Հոգսմիդ

խմբագրել
 
Հոգսմիդ

Այցելուները «կղզու» տարածքում են հայտնվում շնորհիվ վերաստեղծված երկաթգծային Հոգսմիդ կայանի, որը անցնում է նույնանուն գյուզի միջով[6], իսկ փողոցի վերջում է գտնվում Հոգվարթս ամրոցը։

 
«Հոգվարթս էքսպրես»

Հոգսմիդ հանգստի և զվարճանքի վայր է Հարրի Փոթերի զարմանահրաշ աշխարհում։ Այս գլուղում է տեղակայված ցուցադրական՝ «Հոգվարթս Էքսպրես» գնացքը, Օլիվանդերի կախարդական փայտիկների խանութը, ռեստորաններ ու խանութներ։

Բվերի փոստային ծառայություն

խմբագրել

Հարրի Փոթերի աշխարհում կա հորինած տարածք «Բվաստան», որտեղ նամակ տանելուց առաջ և բերելուց հետո հանգստանում են բվերը։ Այցելուները նույնպես կարող են ուղղարկել նամակ բուի միջոցով, որի վրա կլինի հատուկ Հոգսմիդի զինանշանը։

Հոգվարթսի տարածք

խմբագրել

Հոգվարթսի ամրոցը այգու ամենամեծ շինությունն է, որը վերատադրված է գրքի և ֆիլմի հիման վրա։

Ամրոցում տեղակայված է հիմնական «Հարրի Փոթերը և արգելված ճամփորդություն» («Harry Potter & the Forbidden Journey») ակտակցիոնը, որը մշակված է KUKA ընկերության կողմից։ Այն ուղևորներին անց է կացնում բազմաթիվ վերաստեղծված տեսարաններ Հարրի Փոթերի մասին պատմող գրքից և ֆիլմից, այդ թվում թռիչք Հոգվարթսի վրայով, քվիդիչ խաղի մասնակցություն, ինչպես նաև մարտեր վիշապների, դեմենտորների և կենդանի ծառերի հետ[7]։

 
Մութ արվեստներից պաշտպանության սենյակ Արկածների կղզում

Կախարդությունների դպրոց Հոգվարթսը համարվում է Հարրի Փոթերի մասին պատմող գրքի և ֆիլմի անբաժան մասը։ Այս ամրոցում կարելի է այցելել տնօրենի սենյակ, Մութ արվեստներից պաշտպանության սենյակ, Գրիֆինդորցիների հյուրասենյակ, Օգնության սենյակ և այն։ «Հարրի Փոթերը և արգելված ճամփորդություն» ատրակցիոնը ներառում է ամրոցի մեծ մասը, իսկ ետևի մասը մնում է հասանելի միայն ոտքով այցելության համար։

Ատտրակցիոններ

խմբագրել

Վիշապի միցավազք «Վիշապի մրցաբվազք» ատտրակցիոնը հիմնվել է Հարրի Փոթերը և Հրե Գավաթը ֆիլմում ցուցադրված Երեք Կախարդների Մրցաշարի հիման վրա։ Երկու իրար դեմ վիշապները կրումն են նույն անունները ինչ ֆիլմում՝ Հունգարական Թայլհոր և Չինական Հրե Գունդ[8]։

Թռիչք հիպոգրիֆֆով

«Թռիչք հիպոգրիֆֆով», ամերիկյան սարերի ավելի թեթևացված տարբերակն է։ Սա միահյուսվում է «Վիշապի մրցաբվազք»-ի հետ, որը ավելի վախենալու է[9]։

Հարրի Փոթերը և արգելված ճանապարհորդություն

«Հարրի Փոթեր և արգելված ճանապարհորդություն», ատտրակցիոն, որով կարելի է անցնել ողջ այգու տարածքով։ Ճանապարհն անցնում է գրքից և ֆիլմից վերարտադրված տեսարաններով։ Ատտրակցիոնը ստեղծված է բացարձակապես նորարական տեխնոլոգիաների հիման վրա[10]։

Խանութներ

խմբագրել

Քաղցր թագավորություն Այստեղ վաճառվում է կախարդների աշխարհում հանդիպող բոլոր քաղցրավենիքների տեսակները՝ պայթող սառնաշաքարներ, եռացրած խորտիկներ, Դրուբբլս մաստակներ, շաքարե փետուրներ, շոկոլադե գորտեր և այն։ Խանութը գնվում է Հոգսմիդ գյուղում։

Զոնկո

«Զոնկո», խանութ, որը գտնվում է Հոգսմիդ գյուղում և նախատեսված է կատակասերների և հումորի զգացում ունեցող մարդկանց համար։ Այստեղ կարելի է գտնել ականջներ երկարացնողներ, յո-յո խաղալիք, բռնցքահարող աստղադիտակ և այլն։

Օլլիվանդերի խանութ

 
Օլլիվանդերի խանութ

Պարոն Օլլիվանդերի խանութի պատճենը, որը նշվում է Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմում։ Փայտիկ կարելի է ընտրել հատուկ փորձության միջոցով։ Այստեղ կան բոլոր փայտիկները, որոնք նկարագրել է Ջոան Ռոուլինգը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Garcia, Jason (2010 թ․ հունիսի 17). «Big day is here: Universal hopes Harry Potter's magic will last». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  2. «Gallery.ru / HP-video». hp-video.gallery.ru. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «The Wizarding World of Harry Potter - Live Feed». web.archive.org. 2010 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. POSTED: 2:42 pm EDT August 10, 2010 (2010 թ․ օգոստոսի 10). «Disney World Attendance Declines Slightly — Orlando News Story — WESH Orlando». Wesh.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. https://www.orlandosentinel.com/business/tourism/os-bz-universal-potter-dragon-challenge-20170724-story.html Bevil, Dewayne (July 24, 2017). "Universal: Dragon Challenge to be replaced with new Harry Potter ride"- Դուայն Բեվիլ (հուլիսի 24, 2017) "Յունիվերսալ. Վիշապների մարտահրավերը կփոխարինվի նոր Հարրի Փոթերի ճանապարհորդությունով"
  6. «Hogwarts opens in Florida: Amazing new Harry Potter theme park to cast its spell over British tourists». Daily Mail. London. 2009 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Wizarding World of Harry Potter theme park opens». Australia Times. 2010 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  8. Inside the Magic. «Dragon Challenge roller coaster queue at the Wizarding World of Harry Potter». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  9. Inside the Magic. «Flight of the Hippogriff ride POV with Hippogriff animatronic at the Wizarding World of Harry Potter». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  10. Inside the Magic. «Harry Potter and the Forbidden Journey queue at the Wizarding World in Universal Orlando». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել