Հարսանիք (պիես)

Անտոն Չեխովի պիեսը

«Հարսանիք» (ռուս.՝ Свадьба), Անտոն Պավլովիչ Չեխովի պիեսը (ներկայացում մեկ արարով)` գրված 1889 թվականին։

Հարսանիք
ռուս.՝ Свадьба
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրպիես
Ձևպիես մեկ գործողությամբ
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
ԿերպարներEpaminond Maximovitch Aplombov?, Anna Martinovna Zmeyukina?, Ivan Mihailovitch Yats?, Evdokim Zaharovitch Zhigalov?, Nastasya Timofeyevna?, Dashenka?, Andrey Andreyevitch Nunin?, Fyodor Yakovlevitch Revunov-Karaulov?, Harlampi Spiridonovitch Dimba? և Dmitri Stepanovitch Mozgovoy?
Հրատարակվել է1890

Առաջին անգամ հրապարակվել է վիմատիպ հրատարակությամբ։ Վիմատպությունը իրականացվել է Ռուս դրամատիկ գրողների ընկերության կոմիսսիոներ Ս. Ֆ. Ռասսոխինի կողմից Մոսկվայում (գրաքննական թույլտվությունը 1890 թվականի ապրիլի 25-ին, լույս է տեսել 1890 թվականի հոկտեմբերի 24-ից 31-ը , տպագրվել է 110 օրինակ)։ Որոշ փոփոխություններով պիեսը ընդգրկվել է Ա. Ֆ. Մարքսի VII2 հատորում (1902 թ, էջ` 259-276)։

«Հարսանիք գեներալի հետ» պատմվածքում ևս առկա է համանման սյուժե և որոշ գործող անձինք։ Բացի այդ հեղինակը օգտագործել է իր նախկինում հրատարակված «Ամուսնություն հաշվարկով» պատմվածքի առանձին տարրեր։

Գործող անձիք խմբագրել

  • Եվդոկիմ Զախարովիչ Ժիգալով, պաշտոնաթող կոլեգիական ռեգիստրատոր
  • Նաստյա Տիմոֆեևնա, նրա կինը
  • Դաշենկա, նրանց աղջիկը
  • Էպամինոնդ Մաքսիմովիչ Ապլոմբով, նրա ամուսինը
  • Ֆեոդոր Յակովլևիչ Ռևունով-Կարաուլով, 2-րդ կարգի պաշտոնաթող կապիտան
  • Անդրեյ Անդրեևիչ Նյունին, ապահովագրական ընկերության գործակալ
  • Աննա Մարտինովնա Զմեյուկինա, 30 տարեկան մանկաբարձուհի, վառ-կարմիր հագուստով
  • Իվան Միխայլովիչ Յատ, հեռագրիչ
  • Խարլամպիյ Սպիրիդոնովիչ Դիմբա, հույն-հրուշակագործ։
  • Դմիտրի Ստեպանովիչ Մոզգովոյ, Կամավորական նավատորմի նավաստի
  • Խաչեղբայրներ, կավալերներ, լակեյներ և այլն

Գործողությունը տեղի է ունենում Անդրոնովի փոքրիկ ռեստորանի դահլիճներից մեկում։

Բեմադրություններ խմբագրել

  • 1996 թ. - Պյոտր Ֆոմենկոյի դասընթացները ԳԻՏԻՍ-ում։ Ռեժիսոր Պ. Ն. Ֆոմենկո, Պավել Սբորշչիկով (Ժիգալով), Ելենա Նևեժինա և Գալինա Կաշկովսկայա (Նաստասյա Տիմոֆեևնա), Օլգա Լևիտինա (Դաշենկա), Կարեն Բադալով (Ապլոմբով), Միխայիլ Կռիլով և Վալյուս Տերտելիս (Ռևունով-Կարաուլով), Տոմաս Մոցկուս (Նյունին), Նատալյա Բլագիխ (Զմեյուկինա), Պրիյտ Ռուտտաս (Յատ), Վենյամին Սկալնիկ (Դիմբա)[1]։

Օգտագործում խմբագրել

Պիեսի էկրանավորումից հետո Դիմբոյի կողմից արտահայտված միտքը դարձավ թևավոր խոսք` «Հունաստանում ամեն ինչ կա »[2]։

Էկրանավորում խմբագրել

Օպերա խմբագրել

Վոդևիլի սյուժեի հիման վրա ստեղծվել է համանուն կոմիկական օպերա` «Հարսանիք» անվանումով, կոմպոզիտոր` Վ. Էրենբերգ, առաջին ներկայացումը, Զիմինի օպերային թատրոն, 1916 թ, Մոսկվա։

Ծանոթագրություններ խմբագրել