Հարսանիք (երգ)
«Հարսանիք» (ռուս.՝ «Свадьба»), Առնո Բաբաջանյանի երգը, որը գրվել է Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունների հիման վրա և ընդգրկվել է Մուսլիմ Մագոմաևի երգացանկում 1971 թվականին[1]։ Առաջին անգամ երգը հնչել է «Տարվա երգը» ծրագրում 1971 թվականին։ Այս վոկալային կոմպոզիցիային ժյուրին միանգամից շնորհել է «Լավագույն երգի համար» մրցանակը։
«Հարսանիք (երգ)» | |
---|---|
Մուսլիմ Մագոմաևի երգը | |
Ժանր | փոփ |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 202 s |
Լեյբլ | Մելոդիա |
Հեղինակ | Առնո Բաբաջանյան և Ռոբերտ Ռոժդեստվենսկի |
Երգի մասին
խմբագրել«Հարսանիք» երգը գրել է խորհրդային նշանավոր «հիթմեյքերներից» մեկի՝ Առնո Բաբաջանյանը։ Վերջինս այն գրել է հատուկ այն ժամանակ հայտնի երգիչ Մուսլիմ Մագոմաևի համար, որի հետ ստեղծագործական միության շնորհիվ այդ ժամանակ շատ հայտնի երգեր են ստեղծվել։ Մուսլիմ Մագոմաևը հայեցակարգ է տվել այդ վոկալ գլուխգործոցին, նա կատարել է այն ստեղծագործական և հիշարժան ձևով[2]։
«Հարսանիքի» համար կոմպոզիտորը կարողացել է կրկնել իր նախկին հիթի՝ «Սատանայի անիվի» (ռուս.՝ «Чёртовое колесо») կառուցվածքը։ Եվ այստեղ, և այնտեղ մտախոհ անշտապ քառատողերը կտրուկ փոխվում են զվարթ կրկներգով, հիրավի գնչուական ձևով։ Ռոբերտ Ռոժդեստվենսկին բանաստեղծությնը միայն ավելացրել է հակադրություն։ Կատարումն իրականացվում է այն անձի կողմից, որը տեսել է հարսանեկան թափորը և զղջացել, որ ինքը մնում է առանց կյանքի ուղեկցի։ Ե՛վ տխրությունը, և՛ ուրախությունն արտահայտվել են մեկ երգում[3]։
Երգի մասին մեջբերումներ
խմբագրելԵրգի այլ կատարողներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Арно Бабаджанян — композитор света и радости» (ռուսերեն). Армянский музей Москвы и культуры наций. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Муслим Магомаев и Арно Бабаджанян: дружба азербайджанца и армянина» (ռուսերեն). Trend.Az. 2008 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Советские свадебные хиты. История песен «Ах, эта свадьба» Муслима Магомаева и «Обручальное кольцо» ВИА ЛЕЙСЯ, ПЕСНЯ | КУР.С.ИВ.ом - сайт Курия Сергея Ивановича» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.