Հարսանեկան պալատ
Հարսանեկան պալատ (Տոնական հանդիսությունների պալատ, վրաց.՝ ქორწინების სახლი), կառույց Թբիլիսի քաղաքում։
Հարսանեկան պալատ ქორწინების სახლი | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Նախագծի հեղինակ | Վիկտոր Ջորբենաձե Վաժա Օրբելաձե |
Շինարարության սկիզբ | 1980 |
Շինարարության վերջ | 1985 |
Հայտնի բնակիչներ | Բադրի Պատարկացիշվիլի |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Շենքը կառուցվել է Թբիլիսիում 1980-1985 թվականներին[1] ճարտարապետներ Վիկտոր Ջորբենաձեի և Վաժա Օրբելաձեի նախագծմամբ[1]՝ տոնական հանդիսություններ անցկացնելու նպատակով։
Վրաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց հետո կառույցը պահանջարկ չուներ և մի քանի տարի լքված վիճակում էր գտնվում[1][2]։
2002 թվականին, երբ այն գնեց գործարար Բադրի Պատարկացիշվիլին, շենքը դարձավ բնակելի և ստացավ նաև «Արկադիա» անունը՝ տիրոջ պատվին։ 2008 թվականին, երբ մահացավ Պատարկացիշվիլին, նրան թաղեցին պալատի այգում[1][3]։
ՃարտարապետությունԽմբագրել
Հարսանեկան պալատի ճարտարապետական լուծումը հաճախ են համեմատում եկեղեցական ճարտարապետության հետ[4]։ Օրինակ՝ «Citizen K» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆրեդերիկ Շոբենն ասել է․
Թբիլիսիի Հարսանեկան պալատը կարծես տաճար լինի մեկ այլ՝ երևակայական աշխարհից[1]։ |
Փորձագետները նշում են Ջորբենաձեի և Օրբելաձեի ոճական լուծումների նմանությունը լը Կորբյուզիեի և Նիմեյերի մոդեռնիստական եկեղեցիների ճարտարապետությանը[1][4]։
Նշվում է նաև, որ պալատը կառուցելիս կիրառվել է նաև բիոնիկական ճարտարապետության լուծումներ[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Дворец торжеств: дорога к Храму»։ Тбилисская неделя։ 2011-06-16։ Վերցված է 2016-04-19(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 М. Ю. Тюрин Новый подход к архитектурному проектированию дворца бракосочетаний в центральном районе города Челябинска // Наука ЮУрГУ: материалы 67-й научной конференции. Секции социально-гуманитарных наук. — Челябинск: Издательский центр ЮУрГУ, 2015. — С. 114—119.
- ↑ «Гродненский драмтеатр включили в список фантастических зданий бывшего СССР»։ Вечерний Гродно։ 2013-11-26։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2016-04-19
- ↑ 4,0 4,1 «Будущее в прошлом»։ Инженерно-строительный институт СФУ։ 2014-04-30։ Վերցված է 2016-04-19