Հարպեր (Լիբերիա)
Հարպեր (անգլ.՝ Harper, Liberia), քաղաք Լիբերիայի ծայր հարավում։
Քաղաք | ||
---|---|---|
Հարպեր | ||
Harper, Liberia | ||
Երկիր | Լիբերիա | |
Ենթարկում | Վարչկենտրոն | |
Երկրամաս | Մերիլենդ երկրամաս | |
Համայնք | Մերիլենդ երկրամաս | |
ԲԾՄ | 250 մ | |
Խոսվող լեզուներ | Անգլերեն, Լիբերիական անգլերեն | |
Բնակչություն | 34․046 մարդ (2008) | |
Կրոնական կազմ | Հիմնականում Քրիստոնյաներ | |
Տեղաբնականուն | Գբարնգացի | |
Ժամային գոտի | UTC+0 | |
| ||
Ընդհանուր տեղեկատվություն
խմբագրելՔաղաքը գտնվում է երկրի հարավարևելյան մասում, Պալմաս հրվանդանի (անգլ.՝ Cape Palmas) վրա։ Համարվում է Մերիլենդ կոմսության վարչական կենտրոնը։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 59 մետր է[1]։
Քաղաքն իր անվանումը ստացել է ամերիկյան քաղաքական գործիչ և գաղութային հասարակության անդամ Ռոբերտ Գուդլո Հարպերի պատվին։ Մինչ Լիբերիայի առաջին քաղաքացիական պատերազմը Հարպերը եղել է կարևոր տնտեսական և վարչական կենտրոն։ Այժմ քաղաքը աստիճանաբար վերականգնվում է, այստեղ է գտնվում Թաբմեն համալսարանը (անգլ.՝ Tubman University)՝ երկրի պետական համալսարաններից մեկը։ Մերձափնյա ջրերում առկա են ձկան մեծ պաշարներ։
Բնակչություն
խմբագրել2013 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 19 690 մարդ[2]։ Քաղաքի բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի.
1988 | 2008 | 2013 |
---|---|---|
18 000 | 17 837 | 19 690 |
Հայտնի մարդիկ
խմբագրելՔաղաքում է ծնվել Լիբերիան 1944-1971 թվականներին կառավարած նախագահ Ուիլյամ Տաբմենը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Harper, Liberia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Harper» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարպեր (Լիբերիա)» հոդվածին։ |