Հարություն Խուդանյան

թարգմանիչ, հնագետ

Հարություն Հովհաննեսի Խուդանյան (նոյեմբերի 4, 1984(1984-11-04), Երևան, Հայաստան), պատմաբան, թարգմանիչ, հնագետ։

Հարություն Խուդանյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1984(1984-11-04) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ, հնագետ
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Հարություն Խուդանյանը ծնվել է 1984 թվականին նոյեմբերի 4-ին Երևան քաղաքում։ 2002-2007 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի անգլերենի թարգմանչական բաժինը։ 2007-2009 թվականներին աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում որպես «Կարիերայի կենտրոնի» համակարգող։ 2007-2008 թվականներին սովորել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության ներքո գործող Երիտասարդ առաջնորդների դպրոցում։ 2009-2010 թվականներին աշխատել է Երևանի գյուղատնտեսական համալսարանում որպես անգլերեն լեզվի դասախոս։ 2010 թվականից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ է։ Ատենախոսական թեզը վերաբերում է Վերին Տիգրիսի ավազանում Ք.ա. IX-VII դարերում ընթացած պատմաքաղաքական գործընթացներին։ 2010-2012 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես հնագետ։ Զուգահեռ խմբագրել է «Հուշարձան» տարեգրքի անգլերեն բաժինը։ 2013-2014 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում որպես ավագ գիտաշխատող։ 2014 թվականին գիտահետազոտական ծրագրով մեկնել է Հունգարիա և հետազոտական աշխատանքին զուգահեռ ուսանել Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում։ 2015-2016 թվականներին աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես հնագետ։ 2017 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի բաժնում որպես կրտսեր գիտաշխատող։ Թարգմանել և խմբագրել է մի շարք գրքեր, գիտական ամսագրեր («Պատմաբանասիրական հանդես», «Վեմ», «Հայոց պատմության հարցեր», «Ակադեմիական զեկուցումներ» գիտական ամսագրերի անգլերեն հատվածը) բազմաթիվ գիտական հոդվածներ, պատմագիտական, հնագիտական, արվեստաբանական, իրավաբանական, տեխնիկական բնույթի տեքստեր, արձակ և չափածո ստեղծագործություններ[1][2][3]։ Տարբեր տարիներին որպես հնագետ մասնակցել է Շենգավիթ, Ներքին Նավեր, Ամուլսար, Միրիկ (Արցախի Հանրապետություն) հնավայրերի դաշտային ուսումնասիրություններին և պեղումներին։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են հնագույն և հին շրջանի Հայկական լեռնաշխարհի ու հայոց պատմությունը, հայ-վրացական պատմամշակութային փոխառնչությունները, Այսրկովկասի և Հայաստանի վաղմիջնադարյան արվեստն ու մշակույթը[4]։ Հեղինակ է շուրջ 12 գիտական հոդվածի և հրապարակման[5]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Bakur Karapetyan. Yerevan, 2016[6]
  • K. Khachatryan, H. Sukiasyan, G. Badalyan. The Annexation of Armenian territories to Turkey and Soviet Azerbaijan in the 1920s and 1930s.- Yerevan: NAS RA, 2021.- 152 p.
  • Ruben T. Jrbashyan, Georgi P. Khomizuri, Arsen E. Harutyunyan. The origin and development of the geological thought in Armenia : (5th c. BC - 17 th c. AD).- Yerevan : [s. n.] 2017.- 87 p.
  • Contemporary Armenian prose.- Yerevan : Writer's Union of Armenia, 2006. - 165 p.
  • Евреи земли Ноя․- Ереван : ВМВ-Принт, 2020.- 399 с.
  • Ալեքսանեան, Տիգրան։ Միջնադարեան յուշարձանների ուսումնասիրութիւնը Խաչենի իշխանութեան տարածքում = The study of medieval monuments in the territory of Khachen princedom.- Երեւան։ Հեղինակային հրատ., 2022.- 189 էջ։
  • Աղաջանյան Սիմոն։ Գաղտնազերծված հայալեզու կայսրություն։ (Խեթերը և խեթագիտությունը).- Երևան։ Անտարես, 2022.- 96 էջ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայոց պատմության նոր չափորոշիչները և հայ-թուրքական հաշտեցման օրակարգը (տեսանյութ)». Live News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  2. ՄԱՄՈՒԼ․ամ. ««Դա ապտակ էր Եվրոմիությանն ու ողջ քաղաքակիրթ աշխարհին». Հարություն Խուդանյան». ՄԱՄՈՒԼ․ամ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «Հայ հասարակության կերպափոխումները, կանանց և տղամարդկանց ինքնության և դերերի ուղենիշները (տեսանյութ)». Live News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Հայ-վրացական պատմագիտական երկխոսության ճանապարհին». Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite web}}: Text "Հարություն Խուդանյան" ignored (օգնություն)
  5. «Հարություն Խուդանյան».
  6. «Sumgayit Diary» (PDF).
  7. Աղաջանյան, Սիմոն Ցոլակի (2022). «Գաղտնազերծված հայալեզու կայսրություն ։ (Խեթերը և խեթագիտությունը) /». Անտարես,. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)