Հարություն Բալըքյան
հայ բժիշկ
Հարություն (Արութին) էֆենդի Բալըքյան (Պալըքյան) (1878, Հալեպ, Սիրիա), հայ բժիշկ, ՀՅԴ անդամ։
Ծնվել է | 1878 |
---|---|
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Մահվան վայր | Սեբաստիա |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1878 թվականին Հալեպում (կամ Հալեպի նահանգի Այնթապի գավառի նույնանուն գավառակի կենտրոն Այնթապ քաղաքում)։ 1902 թվականին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։
Եղել է ՀՅԴ անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Սեբաստիայի թիվ 1 հիվանդանոցում (հոսպիտալում) զինվորական բժիշկ է ծառայել՝ կապիտանի աստիճանով։
1917 թվականի հուլիսի 12/13-ին (կամ 1918 թ. հունիսի 12) սպանվել է կամ ժանտախտից մահացել Սեբաստիայում՝ 39/40 տարեկանում։
Գրանցված է թուրք հեղինակ Ատաշ Ադնանի՝ 20-րդ դարի զոհված առողջապահության ոլորտում ծառայած օսմանցի սպաների ցուցակում։
Գրականություն խմբագրել
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերեն), Թուրքիա, 1997։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ խմբագրել
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։