Հարոնիա (լատիներենում՝ Haronia, Haronie, Aronie, Airone), բերդ Կիլիկյան Հայաստանում, Ջահան գետի ստորին հոսանքի ձախ ափին։ 12-րդ դարում Հարոնիայի բերդատեր իշխան են հիշատակվում Լևոնը և Կոփրետը (ճոֆրին)։ 1220-ական թվականներին վերածվել է արքունի բերդի։ 1236 թվականին Հարոնիան, շրջակա կալվածներով, վանքերով ու գյուղերով հանդերձ, Հեթում Ա թագավորը պարգևել է Տևտոնական օրդենի ասպետներին, որպեսզի նրանց ուժերն օգտագործի երկրի հարավարևելյան սահմանները (Ամանոսյան լեռների կապանները) մամլուքների ներխուժումներից պաշտպանելու համար։ Եգիպտոսի սուլթանությունը, օգտվելով Տևտոնյան ասպետների անվճռականությունից, 1337-ին զավթեց Հարոնիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 311