Հարմարավետության (հարմարակեցության) վարք, կենդանիների այն վարքագծային գործողությունները, որոնք նրանք կատարում են իրենց հարմարավետության և բավարարվածության համար։

Լողացող բադ
Գրումինգ պոնիի մոտ
Բադերը գրումինի ժամանակ
Լողացող թռչունի գրումինգ

Տեսակներ խմբագրել

  • Ձգում: Շարժման նման տեսակը հանդիպում է ոչ միայն կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների մոտ, այլ նաև որոշ անողնաշարավորների մոտ։ Որոշ հետազոտողներ այն համարում են վերոհիշյալ պայմաններում արյան շրջանառության փոփոխման միջոց։
  • Թափահարում: Սա հատկապես լավ արտահայտվում է կենդանիների՝ ջրից դուրս գալուց հետո։ Հարմարավետության նման ձևը հանդիպում է նաև կաթնասունների, թռչունների և նույնիսկ ձկների որոշ տեսակների մոտ։ Թափահարումը միշտ սկսվում է գլխի հատվածից և տարածվում դեպի մարմնի հետնամաս։
  • Գրումինգ: Գրումինգ են համարում մարմնի արտաքին ծածկույթների խնամքի ողջ եղանակները, ներառյալ՝ շփման ժամանակ իրար կպչեը։ Եղջերուները մաքրում են իրենց եղջյուրները, որի նպատակը դրանց ծածկույթից ազատվելն է։ Շինշիլաներն ու թռչուններն իրենց մաքրում են ավազների մեջ թավալվելու միջոցով։ Արտաքին ծածկույթի փոխադարձ լիզումը հանդիպում է բազմաթիվ կենդանատեսակների ծնողների և ձագերի, կամ արուների և էգերի միջև։ Մայր կուղբը մաքրում և հատուկ արտազատուկով ճարպապատում է ձագերի մորթին։ Կապիկները փոխադարձաբար մաքրում են իրենց մարմնի արտաքին ծածկույթը։

Արտաքին ծածույթի փոխադարձ խնամքը հատկապես շատ է տարածված խմբերով ապրող կենդանատեսակների մոտ։ Այն կարևոր դեր է խաղում շոշափական հաղորդակցության մեջ։ Մարմնի փոխադարձ խնամքը կարող է զուգակցվել յուրահատուկ ձայներով։ Մարմնի փոխադարձ խնամքը բավականին տարածված է նաև թռչունների մոտ։ Ագռավները, թութակներն ու այլ տեսակի թռչունները կտուցներով խնամում են մյուսի փետուրներն ու գլուխը։ Մաշկի խնամքը հատկապես լավ է արտահայտված կապիկների մոտ։ Այն ոչ միայն նպաստում է նրանց մաշկից մակաբույծների հեռացմանը, այլև դիտվում է որպես հանգստացնող գործողություն և հանդիսանում է խաղաղասիրության նշան։ Այդ վարքը կապիկների մոտ հանդիսանում է նաև հիերարխիկ փոխհարաբերությունների պահպանման եղանակ[1][2]։

  • Քուն և հանգիստ: Քնի և հանգստի դիրքերը, որոնք խիստ բազմազան են, բայց միաժամանակ խիստ յուրահատուկ են տվյալ կենդանատեսակի համար, նույնպես հարմարավետության վարքի վառ օրինակներ են։ Օրինակ՝ շները կարող են քնել կողքի, մեջքի կամ որովայնի վրա պառկած, ընդ որում, 85 ընդունելով տարբեր դիրքեր, որոնք պայմանավորված են միջավայրի ջերմաստիճանից, շան ֆիզիոլոգիական վիճակից և քնի խորությունից։ Քնի և հանգստի համար կենդանիներն ընտրում են տարբեր տեղեր. դրանք կարող են լինել բարձունքների վրա, կամ էլ հակառակը՝ հանգիստ ու մեկուսի տեղերում։ Հայտնի է ընտանի կենդանիների վարքը՝ քնել փափուկ առարկաների բազմոց, բազկաթոռ վրա։ Շատ կենդանիներ քնի և հանգստի համար կառուցում են ժամանակավոր կամ մշտական բներ։ Օրինակ, շները մինչև պառկելը հաճախ փորում են ոչ խորը փոսեր։ Շիմպանզեները մթնշաղն ընկնելուն պես սկսում են ճյուղերից բույն պատրաստել գիշերային քնի համար, ընդ որում, որպես կանոն՝ ամեն անգամ նորը։ Համարյա բոլոր կենդանիները մեծ բավականությամբ ընդունում են արևային լոգանքներ՝ արևին հաջորդաբար «պարզելով» իրենց մարմնի տարբեր մասերը։ Ընդ որում, բացի նյութափոխանակության հետ կապված պրոցեսների նորմալ ընթացքը ապահովելուց, այն սառնարյուն կենդանիների համար նաև կենսական տոնուսի պահպանման միջոց է։
  • Լողանալ: Թռչունները լողանում են ինչպես ջրում, այնպես էլ ավազում, հողում և նույնիսկ՝ մոխրի մեջ։ Փղերը խնամում են իրենց մաշկը կեղտաջրի կամ ջրի մեջ լողանալու միջոցով, ինչպես նաև կնճիթով իրենց մաշկի վրա չոր ավազ և հող լցնելով։
  • Թավալվել և քորել: Բազմաթիվ կաթնասուններ մեծ բավականությամբ թավալվում են հողի, խոտի և փոշու մեջ, ձյան վրա, որը զուգակցում են յուրահատուկ ձայներով։ Շատ շներ և կատուներ սիրում են անընդհատ մարմնով քսվել տարբեր առարկաներին և տիրոջ ոտքերին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Casse, Pierre. (2008-10-14) Social Grooming – A new side to leadership? Dean, Berlin School of Creative Leadership. Retrieved on 2010-09-08
  2. Garvey, Michael S.; Hohenhaus, Ann E.; Houpt, Katherine A.; Pinckney, John E.; Randolph, Elizabeth; Wallace, Melissa S. (2010). The Veterinarians' Guide to Your Cat's Symptoms. Random House. ISBN 9780307492852.