Հարմարավետության գոտի, սովորական հոգեբանական վիճակ, երբ մարդիկ իրենց զգում են հանգիստ և (ընկալում են, որ վերահսկում են միջավայրը) ինչպես ձուկը ջրում, ունենում են տագնապի և սթրեսի ցածր մակարդակ։

Հարմարավետության գոտի
Mental state Խմբագրել Wikidata
Մասն էհոգեբանության տերմինաբանություն Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էperformance management, Կազմակերպության մշակույթ Խմբագրել Wikidata
Բնութագրվում էcomfort Խմբագրել Wikidata

Ջուդիթ Բարդվիքը տերմինը սահմանում է որպես «վարքային վիճակ, երբ մարդը գործում է տագնապից չեզոք դիրքում»[1]։ Բրենե Բրաունը նկարագրում է այն այսպես․ «Այնտեղ, որտեղ մեր անորոշությունը, ինչ-որ բանի պակասը և խոցելիությունը նվազագույն են, որտեղ մենք վստահ ենք, որ մեզ հասանելի կլինի բավականաչափ սեր, սնունդ, տաղանդ, ժամանակ, հիացմունք։ Այնտեղ, որտեղ մենք զգում ենք, որ որոշակի վերահսկողություն ունենք»[2]։

Կատարողական կառավարում

խմբագրել

Այն, ինչ Ուայթը (2009թ․) անվանում է «օպտիմալ կատարողական գոտի», այն է, որտեղ կատարողականությունը կարող է բարելավվել՝ կիրառելով որոշակի քանակությամբ սթրես[3]։ Օպտիմալ կատարողական գոտուց այն կողմ գտնվում է «վտանգի գոտին», որտեղ կատարողականը արագորեն նվազում է տագնապի աճի պատճառով։

Այնուամենայնիվ, սթրեսն ընդհանուր առմամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ որոշումներ կայացնելիս. դրա առկայության պարագայում ավելի քիչ այլընտրանքներ են փորձարկվում[4] և ավելի ծանոթ ստրատեգիաներ են կիրառվում, նույնիսկ եթե դրանք այլևս օգտակար չեն[4]։

Օպտիմալ կատարողական կառավարումը պահանջում է առավելագույնի հասցնել օպտիմալ կատարողական գոտում անցկացրած ժամանակը։ Հիմնական նպատակը պետք է լինի հարմարավետության գոտին և օպտիմալ կատարողական գոտին ըդլայնելը։

Գրականության ցանկ

խմբագրել
  • Հոսք (հոգեբանություն)
  • Անձնական սահմաններ
  • Երկես-Դոդսոնի օրենք

Ծանոթագրություն

խմբագրել
  1. Bardwick, Judith M. (1995). Danger in the Comfort Zone: From Boardroom to Mailroom--how to Break the Entitlement Habit That's Killing American Business. AMACOM Div American Mgmt Assn. ISBN 978-0-8144-7886-8.
  2. Tugend, Alina (2011 թ․ փետրվարի 11). «Tiptoeing Out of One's Comfort Zone (and of Course, Back In)». The New York Times. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. White, Alasdair (2009 թ․ դեկտեմբերի 1). From Comfort Zone to Performance Management: Understanding Development and Performance. White & MacLean Publishing. ISBN 978-2-930583-01-3.
  4. 4,0 4,1 Staal, Mark A. "Stress, cognition, and human performance: A literature review and conceptual framework." (2004), NASA/TM-2004-212824, IH-054