Հարթ մրջյուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Երկրաչափ թիթեռներ
Տեսակ Հարթ մրջյուն
Լատիներեն անվանում
Tetramorium levigatus


Հարթ մրջյուն (լատին․՝ Tetramorium levigatus), մրջյունների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մանր մրջյուններ են, որոնց աշխատավոր առանձնյակների մարմնի երկարությունը 1,8-2,2 մմ է։ Գունավորումը բաց դեղնադարչնագույն է, գլուխը և կուրծքը՝ շատ բաց գույնի, փորիկը՝ փոքր-ինչ մուգ[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են Հարավային Կովկասում և Թուրքմենստանի հարավում (Կոպետդաղի լեռներՀայաստանում հայտնի է միայն Սյունիքի մարզից (Մեղրի քաղաքի և Լեհվազ գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են գիհու նոսրանտառներում՝ ծովի մակարդակից 2000-2500 մետր բարձրություններում։ Հասարակական միջատներ են, գաղութները կարող են պարունակել մի քանի հարյուր առանձնյակ։ Բները պատրաստում են քարերի տակ։ Սեռական առանձնյակները հայտնաբերվել են մրջնանոցում հունիս ամսին։ Սնվում են անողնաշար կենդանիներով և նրանց դիերով[1]։

Պահպանություն խմբագրել

Հանրապետությունում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հայտնի են եզակի գաղութներ։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոնները պարզված չեն։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.