Հարթ համակարգ
Հարթ համակարգ, շինարարական մեխանիկայում, կոնստրուկցիաների համակարգ, որի բոլոր տարրերի սիմետրիայի առանցքները և արտաքին ուժերի ազդման գծերը գտնվում են միևնույն հարթության մեջ։ Շինարարական պրակտիկայում հարթ համակարգերը (կոնստրուկցիաները) մեկուսիչ են կիրառվում, դրանք, որպես կանոն, տարածականորեն իրար հետ կապված են։ Սակայն, ինժեներական հաշվարկները պարզեցնելու համար, շատ կառույցներ հաշվարկային սխեմաներում դիտարկում են որպես առանձին հարթ համակարգերի համախումբ։ Օրինակ, արդյունաբերական կամ հասարակական շենքի կարկասը, որը տարածական համակարգ է, հաշվարկներում փոխարինում են հարթ շրջանակների համակարգով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 304)։ |