Հարավային դարպաս (մատուռ, Դոնի Ռոստով)

մատուռ Դոնի Ռոստովում

«Հարավային դարպաս» մատուռ (ռուս.՝ Часовня «Южные врата»), ճարտարապետական շինություն, որը նախատեսվում է կառուցել Դոնի Ռոստովի առափին։ Մատուռի հիմնաքարը դրվել է 2016 թվականի ամռանը՝ քաղաքային փառատոնի ընթացքում[1]։

Հարավային դարպաս
ռուս.՝ Часовня Южные врата
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնական ամսաթվերը2016
Հիմնադրված2016
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Դոնի Ռոստովի առափին «Հարավային դարպաս» մատուռի շինարարության համար պետք է փոփոխություններ կատարվեն կոնցեսիոն պայմանագիրում, որը կնքվել է 2013 թվականին 32 տարի ժամկետով։ Մատուռ կառուցելու են տաղավարի փոխարեն։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ առափին պետք է կառուցվեր հինգ սրճարան և վերակառուցվեին գոյություն ունեցող մարդատար նավամատույցները, իսկ Սոբորնի նրբանցքի և Գազետնի նրբանցքի միջև պետք է կառուցվեր ցուցահանդեսային տաղավար, որի մակերեսը պետք է լիներ 750 քառակուսի մետրից ոչ պակաս։

2015 թվականի հուլիսին տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռոստովի առափում կկառուցվի հուշամատուռ, որը կկոչվի «Հարավային դարպաս»։ Այն պետք է դառնա հետիոտնային գոտու վերակառուցման վերջնական փուլը, որը տեղակայվելու է Սոբորնի նրբանցքից ընդհուպ մինչև առափ[1]։

2015 թվականին հայտնի դարձավ, որ մատուռը պետք է կառուցվի փոփոխված տեսքով։ Պետք է փոխարինվի երեսպատման նյութը[2]։

Մատուռի հիմնաքարը դրվել է 2016 թվականի հուլիսին՝ Դոն գետի փառատոնի ընթացքում։ Շինարարությամբ կզբաղվի «Դոնսկոյ պրիչալ» ՍՊԸ-ն սեփական միջոցներով։ 2016 թվականին մատուռի նախագիծը համաձայնեցվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ։

Նախատեսվող օբյեկտի երկարությունը պետք է լինի 6 մետրից, լայնությունը՝ 6 մետրից, բարձրությունը՝ 14 մետրից ոչ ավելի։ Հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք ուղղություններով անցումները պետք է լինեն միջանցիկ[1]։ «Հարավային դարպաս» մատուռի նախագծի ճարտարապետը կլինի Ռոստովի գլխավոր ճարտարապետ Յուրի Դվոռնիկովը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Часовня «Южные врата» на набережной появится вместо выставочного павильона». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Часовня «Южные врата России» появится на набережной Ростова, но в изменённом виде». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Часовня «Южные врата России» украсит набережную Ростова-на-Дону». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.