Հարավային դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենք

Հարավային դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենք (Վաճառական Կիստովի եկամտաբեր տուն, ռուս.՝ Главный корпус Южного федерального университета, Доходный дом купца Кистова), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է ճարտարապետ Գրիգորի Վասիլևի նախագծով[1][2]։ Ներկայումս Հարավային դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենքն է։ Շենքն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ։

Հարավային դաշնային համալսարանի գլխավոր մասնաշենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Բոլշայա Սադովայա փողոց (Դոնի Ռոստով)
Հիմնադրված է1914
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Համարվում է, որ դոնցի վաճառական և փայտարդյունաբերող Գ. Յ. Կիստովի եկամտաբեր տունը Բոլշայա Սադովայա փողոցում կառուցվել է 1914 թվականին։ Սակայն «Ներքին գործերի նախարարության տեխնիկական շինարարության կոմիտեի Դոնի Ռոստովի քաղաքապետի համար տուն կառուցելու մասին գործից» հետևում է, որ 1915 թվականի փետրվարի 15-ին տեխնիկական շինարարության կոմիտեի նախագահ Ա. Ի. Նովիկովի անունով Ռոստովի քաղաքապետը տեղեկացնում էր[3].

  «... շենքի շինարարությունը կսկսվի 1914 թվականին և կավարտվի 1917 թվականին։ Իմ նախորդը ստիպված էր մեկ անգամ դիմել Դումա՝ խնդրելով փոխել շինարարություն սկսելու համար սահմանված ժամանակը, և այդ միջնորդությունը հարգվել էր Դումայի կողմից` սահմանելով աշխատանքների սկիզբը 1915 թվականին և ավարտը՝ 1917 թվականին։  

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շենքը վարձակալել է հրետանային բրիգադի դեպոն։ Հոկտեմբերյան հեղափոխությունից և Քաղաքացիական պատերազմիցհետո այն զբաղեցրել է «Դոնսովգորխոզ» կազմակերպությունը, 1924 թվականից՝ Դոնի գործադիր կոմիտեն։ 1920-ական թվականների վերջին - 1930 թվականների սկզբին շենքում տեղակայված էին «Դոնվնուտորգը», Դոնի բանվորագյուղացիական տեսչությունը, Երկրամասային հողային կառավարչությունը, Առողջապահության երկրամասային բաժինը, Ժողովրդական կրթության երկրամասային բաժինը։

1935 թվականին Ռոստովի քաղխորհրդի և ՀամԿԿ(բ) քաղկոմի 31.07.1935 թ. որոշմամբ, ինչպես նաև ՌԽՖՍՀ խորժողկոմի 5.08.1935 թ. որոշմամբ շենքը փոխանցվել է Ռոստովի պետական համալսարանին[3]։ Համալսարանի հետ միաժամանակ այնտեղ գործել են «Չերկավստրոյտրեստ», «Պրոմստրոյպրոյեկտ» կազմակերպությունները և երկրամասային արխիվը։ 1940-ական թվականների կեսերին շենքը ժամանակավորապես զբաղեցրել է Պետական անվտանգության ժողովրդական կոմիսարիատը, իսկ հետո այնտեղ տեղակայվել են համալսարանի վարչատնտեսական աշխատակազմը, նրա մի քանի ֆակուլտետներ և լաբորատորիաներ։

Ճարտարապետություն խմբագրել

Հինգհարկանի շենքը անկյունային դիրք է զբաղեցնում Բոլշայա Սադովայա փողոցի (նախկինում՝ Էնգելսի փողոց) և Համալսարանական նրբանցքի խաչմերուկում։ Ճակատի անկյունային հատվածը, որտեղ սկզբնապես շքամուտքն էր, ընդգծվում է հոնիական օրդերի երեք հարկերի բարձրությամբ երեք կիսասյուներով (այժմ գլխավոր մուտքը Բոլշայա Սադովայա փողոցի կողմից է)[4]։ Ճակատի ուղղահայաց բաժանման համար օգտագործվել են երկրորդից մինչև չորրորդ հարկն արված ելուստավորումներն ու կիսաշրջանաձև էրկերները։ Ճակատի հարկային բաժանումն ընդգծվում է տարբեր ձևերի և չափերի պատուհաններով։ Շինության ճակատին կան ծեփածո խորհրդանիշեր, դեկորատիվ ծաղկամաններ, դրասանգներ, կալունակներ, քիվեր, պատշգամբներ[1]։ Շենքի ճարտարապետական ոճը միավորում է մոդեռնի և նեոդասականության տարրեր։ Շենքն ունի նախագծման միջանցքային համակարգ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 24.
  2. Любовь Феоктистовна Волошинова Городской архитектор начала XX века — Григорий Николаевич Васильев // Донской временник. Год 2003-й. Ростов н/Д, 2002.
  3. 3,0 3,1 Здание городского доходного дома (Доходный дом Г. Я. Кистова) — Ростов-на-Дону
  4. Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2

Արտաքին հղումներ խմբագրել