Հարավային Պենխու ազգային պարկ

Հարավային Պենխու ազգային պարկ (իսպ.՝ Parque nacional marino de Penghu del sur), ազգային պարկ Թայվանի Պենխու վարչաշրջանի հարավում։ Ծովային պարկերն են Դունջիուն, Սիջիուն, Դունյուպինգյուն, Սիյուպինգյուն և մի քանի ավելի փոքր կղզիներ[1]։ Այն գտնվում է Թայվանի ծովային ազգային պարկերի կառավարման ներքո[2]։ 2017 թվականին պարկն ունեցել է 8403 այցելու։

Picto infobox plant.png
Հարավային Պենխու ազգային պարկ
Parque nacional marino de Penghu del sur
DongJi Island (21359619055).jpg
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն
ՎարչատարածքWang'an?
Հիմնվել է2014
Հարավային Պենխու ազգային պարկը գտնվում է Չինաստանում
Հարավային Պենխու ազգային պարկ

ՊատմությունԽմբագրել

Ժամանակին կղզիներում բնակվում էին հազարավոր մարդիկ։ Քանի որ տարածքն ուներ քիչ տրանսպորտային միջոցներ և քիչ աշխատատեղեր, բնակչության թիվը նվազել է և այժմ ապրում է միայն 50 մարդ[3]։

2008 թվականին Պենխուի ցուրտ եղանակի պատճառով ոչնչացվել են մեծ քանակով ծովային կենդանիներ։ Պենխուի հարավային մասի վրա կլիման ավելի քիչ ազդեցություն է ունեցել, որովհետև այն տեղակայված է ավելի ցածր լայնություններում և այնտեղ ավելի տաք է։ Ազգային պարկի ստեղծման պատճառներից մեկն այն է, որ այն կարող է պաշտպանել շատ ծովային կենդանիների[4]։ Պենխուի սյունաձև բազալտային բնական արգելավայր Նանխայան, որի կազմի մեջ մտնում է Դունջիուն, Խիջիուն և մի քանի ավելի փոքր կղզիներ ստեղծվել են 2008 թվականին[4] ։ Հարավային Պենխու ազգային պարկը հիմնադրվել է 2014 թվականի հունիսի 8-ին և բացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին[5]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Description»։ Marine National Park Headquarters։ Marine National Park Headquarters։ սեպտեմբերի 17, 2015։ Վերցված է օգոստոսի 28, 2016 
  2. «澎湖南方四島國家公園»։ Penghu Tour Web Site (Chinese)։ Tourism Department, Penghu County Government։ Վերցված է սեպտեմբերի 6, 2016 
  3. Lin Sean (հոկտեմբերի 13, 2014)։ «Nation’s ninth national park to open in Penghu»։ Taipei Times։ Վերցված է օգոստոսի 28, 2016 
  4. 4,0 4,1 Chung Oscar (հոկտեմբերի 1, 2014)։ «Where Marine Life Thrives»։ Taiwan Today (Ministry of Foreign Affairs, Republic of China (Taiwan))։ Վերցված է սեպտեմբերի 1, 2016 
  5. «The Inauguration of South Penghu Marine National Park»։ Marine National Park Headquarters։ Marine National Park Headquarters։ հոկտեմբերի 31, 2014։ Վերցված է օգոստոսի 28, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել