Հարեմիկ
Հարեմիկ, գյուղ, ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Խնուսի գավառում[1]։ Գտնվում էր Խնուս գետի ձախ ափին, Բյուրակն բարձրավանդակի արևելյան ստորոտին, զույգ բլուրների լանջերին։
Գյուղ | ||
---|---|---|
Հարեմիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Խնուսի գավառ | |
Այլ անվանումներ | Հարամիկ, Հարիմիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25600 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ Ժողովրդական ստուգաբանության գյուղի անունը սերում է Հայկ նահապետի Հարամա որդու անունից։
Պատմություն
խմբագրելԸստ ավանդության Հարեմիկի տեղում էին ապրել Ադամն ու Եվան, իսկ գյուղից ոչ հեռու, Սելի Մորուք կոչված բլրի գագաթին հանգչում է Ադամի որդին՝ Աբելը։ Մի այլ ավանդության համաձայն գյուղից հարավ գտնվող բարձունքը Կայենի բլուրն է, որտեղ նրան կպել է որսորդ Ղամեքի նետը։
Եղել է հայաբնակ գյուղ։ Խնուսի ամենանշանավոր գյուղերից էր։
Բնակչություն
խմբագրել1885 թվականին ուներ 93, 1905 թվականին՝ 112, իսկ 1914 թվականին՝ 200 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։ Գյուղն ուներ 5 խանութ։
Օգտակար հանածոներ
խմբագրելԳյուղն ուներ կավի և կավճի հանքեր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀարեմիկն ուներ քարակերտ եկեղեցի և ժողովարան-աղոթատեղի։
Տեսարժան վայրեր
խմբագրելԳյուղի մոտ կար լճակ, խաչքարեր, մատուռներ, բնակավայրի մնացորդներ, ամբարտակներ, որոնցով գետից գյուղի կարիքների համար ջուր էին հանել։
Կրթություն
խմբագրելԳյուղն ուներ 2 վարժարան, որոնցից մեկը կոչվում էր Ս. Սահակյան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ, Խնուսի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 385
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 303)։ |