Հարաբերական և բացարձակ գիտելիքի հանրագիտարան

գիրք

«Հարաբերական և բացարձակ գիտելիքի հանրագիտարան», ֆրանսիացի գրող Բերնար Վերբերի գրքերից մեկը, որտեղ որպես հանրագիտարանի հեղինակ՝ ներկայացված է Էդմոնդ Ուելսը (անգլ.՝ Edmond Wells):

Հարաբերական և բացարձակ գիտելիքի հանրագիտարան
ֆր.՝ L'Encyclopédie Du Savoir Relatif Et Absolu
ՀեղինակԲերնար Վերբեր
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1993
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1993
ԳՄՍՀ2-290-04741-4
OCLC40757514

Ստեղծման պատմություն խմբագրել

«Հարաբերական և բացարձակ գիտելիքի հանրագիտարանը» նախքան ստեղծվելը հիշատակվում է Բերնար Վերբերի վեպերում։ Նրա մասին առաջին խոշոր հիշատակումը 1991 թվականին լույս տեսած «Մրջյուններ» վեպում է։ Հեղինակը հայտնում է, որ վեպի մեջ «Հարաբերական և բացարձակ գիտելիքի հանրագիտարանն» ավելացրել է վերջին պահին՝ նրա օգնությամբ գիտական և պատմական տեղեկատվություն ներառելու համար։

Վերբերի պատմվածքներում «Հանրագիտարանի» հեղինակը Էդմոնդ Ուելսն է։ Ուելսի նախատիպը գրողի՝ ամեն ինչ հուշատետրերի մեջ արձանագրող պապն է։ Բերնար Վերբերը, 13 տարեկանից սկսած, նույնպես տարատեսակ հետաքրքիր նյութեր էր զետեղում տետրերի մեջ, հատկապես, գիտական լրագրող աշխատելիս։ Տարիների աշխատանքի ընթացքում հավաքվել է տարատեսակ տեղեկությամբ հաստափոր տետրերի մի ողջ կապոց։

Ստեղծագործությունը հրատարակվել է 1993 թվականին՝ «Հարաբերական և բացարձակ գիտելիքի հանրագիտարան» վերնագրով։

Համառոտ բնութագիր խմբագրել

«Հանրագիտարանից» Վերբերի հերոսները քաղում են բազմապիսի զվարճալի դեպքեր և իմաստություններ, որոնցից այնուհետև հետևություններ են անում։ Հոդվածները չեն ենթարկվում այբբենական կամ այլ համակարգի. սա ուղղակի հետաքրքրաշարժ պատմությունների ժողովածու է, սակայն գրքում նկատվում է որոշակի ընդհանուր թեմատիկ ուղղվածություն։

Բովանդակություն խմբագրել

Տեքստը կազմված է հանրագիտարանային բնույթի 245 կարճ հատվածներից, այդ թվում` «Ոսկե հատում», «Շարադա Հյուգո», «Մայաների օրացույցը», «SATOR», «Truel», «Մեդիտացիա», «Կալոդենի ճակատամարտ», «Ֆուգայի արվեստը», «Հոմեոստազ», «Սողոմոնի տաճարը», «Շախմատ», «Աբրակադաբրա» և այլն։

Քննադատություն խմբագրել

Հարկ է նշել, որ «փաստերի» ստվար զանգվածը չի պաշտպանվում հեղինակավոր աղբյուրներով։ Խաղերի տեսության մեջ աղոտ և անորոշ կերպով են ներկայացվում ամերիկացի գիտնական Անատոլի Ռապոպորտի՝ «համագործակցության» ռազմավարության վերաբերյալ հետևությունները։

Գրքի էջերում «հայտնվում է» մլակի` գոյություն չունեցող «Antochorides scolopelliens» տեսակը, իսկ հեղինակի` սինգապուրյան շների ձայնալարերի հեռացման վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը[1]։ Բացի այդ, Վերբերը դառնում է ուղեղի միայն 10 % օգտագործման միֆի կողմնակիցը, որն այնուհետև հերքվում է գիտնականների կողմից[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Singaporeans go barking mad over bid to silence dogs». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  2. Do People Only Use 10 Percent of Their Brains?
  3. Beyerstein, Barry L. (1999). «Whence Cometh the Myth that We Only Use 10% of our Brains?». In Sergio Della Sala (ed.). Mind Myths: Exploring Popular Assumptions About the Mind and Brain. Wiley. էջեր 3–24. ISBN 0-471-98303-9.

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия относительного и абсолютного знания / Пер. с фр. — М.: Гелеос; Рипол Классик, 2008. ISBN 978-5-7905-5204-5 (2007)

Արտաքին հղումներ խմբագրել