Աբրակադաբրան մոգական խոսք է կամ հմայախոսք, որը ներկայումս օգտագործվում է ձեռնածուների կամ աճպարարների կողմից բեմականացված ֆոկուսների ցուցադրման ժամանակ, և որին հին ժամանակներում բուժիչ կարողություններ էին վերագրում՝ գրելով համայիլների վրա։ Նման համայիլները կամ թալիսմանները հին հայկական ավանդույթներով կոչվում էին նաև շարժմակներ կամ բադնազարներ։

Բառի պատմությունը խմբագրել

ԱԲՐԱԿԱԴԱԲՐԱ բառի առաջին հայտնի հիշատակումը եղել է մ.թ. 2-րդ դարում De Medicina Praecepta կոչվող բանաստեղծական գործի մեջ, ձոնված հռոմեական կայսր Կարակալային, որի հեղինակն էր բժիշկ Սերենուս Սամոնիկուսը։ Լինելով Կարակալա կայսեր անձնական բժիշկը, Սերենուս Սամոնիկուսը բանաստեղծական ոճով դեղատոմս էր գրել, որտեղ բացատրել էր, որ եռանկյունու տեսքով փորագրված ԱԲՐԱԿԱԴԱԲՐԱ բառով համայիլ կրողը կբուժվի իր հիվանդությունից [1] Արխիվացված 2008-11-22 Wayback Machine

Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ - Ա - Բ - Ր - Ա
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ - Ա - Բ - Ր
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ - Ա - Բ
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ - Ա
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա - Դ
Ա - Բ - Ր - Ա - Կ - Ա
Ա - Բ - Ր - Ա - Կ
Ա - Բ - Ր - Ա
Ա - Բ - Ր
Ա - Բ
Ա

Նա ասում էր, իբր այս համայիլը նվազեցնում է հիվանդ մարդու վրա հիվանդության ոգու ունեցած ազդեցությունը։ Հայտնի է, որ այլ հռոմեական կայսրեր, այդ թվում Պուբլիուս Սեպտիմիուս Գետան և Ալեքսանդր Սիվերուսը, Սերենուս Սամոնիկուսի բժշկական ուսմունքների հետևորդներն են եղել և ամենայն հավանականությամբ նույնպես օգտվել են այս հմայախոսքից։

Բառի ծագումնաբանությունը խմբագրել

Կան ենթադրություններ, որ բառը սեմական ծագում ունի.[1]

Ըստ 1911 թ. Էնսայքլոփիդիա Բրիտանիկա հանրագիտարանի բառը կիրառվել է որպես մոգական բանաձև Բասիլիդես աղանդի գնոստիկների կողմից, որով նրանք ոգեկանչել են բարերար ոգիների օգնությունը հիվանդությունների և փորձանքների դեմ։ Այն գտնվել է աբրաքսաս կոչվող մոգական քարերի վրա, որոնց մարդիկ կրում էին որպես հմայական պահպանակներ կամ թալիսմաններ։ Հետագայում բառը կորցրել է գնոստիկների կողմից օգտագործված նախնական նշանակությունը և օգտագործվել ավելի շուտ նսեմացնող իմաստով (օրինակ էվոլյուցիայի տեսության վաղ շրջանի հակառակորդների կողմից), նշանավորելով մի հայեցակարգ կամ հիպոթեզ, որը փորձում է հասարակ լուծում առաջարկել ակնհայտորեն անլուծելի երևույթների համար, կամ մի բան, որն իբր իմաստալից հնչողություն ունի, բայց անհասկանալի է ու անհեթեթ։

Բառի ժամանակակից գործածումը խմբագրել

Մեր ժամանակներում բառը սովորաբար օգտագործվում է որպես բեմական հմայախոսք աճպարարների կամ նրանց կրկնօրինակող երգիծաբանների կողմից։

Աբրակադաբրա բառը արամերեն կամ արամեական լեզվով հնչում է. «Ավրահ քեդաբրա», և մոտավոր բառացի թարգմանությամբ նշանակում է «Ասելով արարում եմ»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրները խմբագրել

  1. Michael Quinion, World Wide Words
  2. Abracadabra Robert Todd Carroll, Skeptic's Dictionary
  3. Գագիկ Արծրունի. "Դիցարան հայոց" հանրագիտարանային բառարան (Արամազդ մատենաշար գիրք1), Երևան, 2003

Արտաքին հղումներ խմբագրել