Հատընտիր, ընտիր երկեր, ընտրված էջեր, ընտրանի, գեղարվեստական կամ գիտական առավել կարևոր ու հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործությունների ժողովածու։ Կազմվում է գրողի կամ գիտնականի լավագույն երկերից, համեմատաբար ամբողջական պատկերացում է տալիս հեղինակի անցած ուղու և ստեղծագործական նկարագրի մասին (Ե. Չարենց, «Հատընտիր», 1967, Նահապետ Քուչակ, «Հարյուր ու մեկ հայրեն», 1975, Վ. Թեքեյան, «Հատընտիր», 1978 և այլն)։ Հատընտիր կարող են լինել նաև խմբակային գրքերը («Մարգարիտներ հայ քնարերգության», հ. 1—2, 1971-1974


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271