Հավերժ կենդանի (ռուս.՝ Вечно живые), Վիկտոր Ռոզովի պիեսը, որը գրվել է 1943 թվականին։

Հավերժ կենդանի
Вечно живые
ՀեղինակՎիկտոր Ռոզով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
Բնօրինակ լեզուՌուսերեն
Ստեղծման տարեթիվ1943

Պատմություն

խմբագրել

«Հավերժ կենդանի» պիեսը Վիկտոր Ռոզովը, որը մասնակցել է Մեծ հայրենական պատերազմին, գրել է Կոստրոմայում, ուր արձակուրդ էր գնացել պատերազմում վիրավորվելուց հետո։ Այդ ժամանակ Ռոզովը սկսել էր հեռակա սովորել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Առաջին պիեսի թեման դարձել է բարոյական ընտրությունը, որի առաջ կանգնում են ռազմական կոչումներից զրկվելու ժամանակ[1]։ Սկզբնապես պիեսը կոչվում էր «Սերեբրիյսկիների ընտանիքը»[2]։ «Ես պիեսը տարա «ЛИТ», — պատմում էր դրամատուրգը, — որտեղ ստացա սիրալիր մերժում։ «ЛИТ»-ի աշխատողը ասաց․ «Կարդացի, ընկեր Ռոզով, ձեր պիեսը, լաց եղա, բայց արգելում ենք»։ Ես գոհ գնացի, քանի որ ծերուկը լաց էր եղել»[2]։

Պիեսի առաջին բեմադրումը, որն անտեսվեց, իրականացրել էր Կոստրոմայի թատրոնը[3]։ 1956 թվականին «Հավերժ կենդանի» պիեսի բեմադրությամբ, որը ղեկավարում էր Օլեգ Եֆրեմովը, Մոսկվայում բացվեց «Ժամանակակից» թատրոնը։ Այդ բեմադրության համար Ռոզովը մի փոքր վերափոխեց պիեսը, հանելով մելոդրամատիկ շեշտադրումները, որոնք անտեղի էին Եֆրեմովի թատրոնում[4]։ Այստեղ «Հավերժ կենդանի» պիեսը նոր շունչ ստացավ․ «Պիեսը, որը քննադատներին թվում էր անձնական էթիկայի խնդիրների շրջանակում մեկուսացված,— նշում էր Իննա Սոլովյովան, — բեմական վերապատումում դարձավ ավելի մտածելու տեղիք տվող ու խոշոր»[5]։ Բորիս Բորոզդինի «Եթե ես արդար եմ, ես պարտավոր եմ» խոսքերը դարձան նոր թատրոնի և վաթսունականների սերնդի կարգախոսը[6]։

Սյուժե

խմբագրել

Գործողությունները սկսվում են Մոսկվայում 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ռադիոյով հայտնում են, որ Խորհրդային Միության զորքերը կատաղի մարտերի մեջ են։ Բորիս Բորոզդինը կամավոր կերպով գնում է մարտի ճակատ․ «Եթե ես արդար եմ, ես պարտավոր եմ»։ Նա գնում է իր հարսնացու Վերոնիկայի (որին նա Բելկա (Սկյուռիկ) էր անվանում) ծննդյան տոնի նախօրեին։ Նա Վերոնիկային նվեր է թողնում՝ խաղալիք սկյուռիկ և պնդուկներ, որոնց տակ գրություն է թողել, սակայն Վերոնիկան այդ գրությունը չի տեսնում։

Բորիսը մարտում անհետ կորչում է, իսկ Վերոնիկան, կորցնելով ծնողներին և տունը, հուսահատությունից ամուսնանում է Բորիսի ազգական Մարկի հետ, սակայն այդ ամուսնությունն նրա համար սփոփանք չի դառնում։ Այն ժամանակ, երբ այլ մարդիկ պատերազմում են, վիրահատում են պատերազմում վիրավորվածներին, Բորիսի հայրը, որը բժիշկ էր, և նրա դուստր Իրինան համընդհանուր ողբեգության մեջ հանգիստ և երջանիկ ապրում են։ Մոնաստիրսակայայի տանը հավաքվում է «ընտրյալ հասարակությունը»՝ մարդիկ, որոնք հիանալի կերպով ընտելացել էին պատերազմին։ Այդտեղ էր նաև Մարկը՝ ամեն կերպով բանակից խուսափող միջակ դաշնակահար, որը սիրահարված էր Անտոնինա Մոնաստիրսկայային։ Նա Անտոնինային նվիրում է Վերոնիկայի խաղալիքը, ինչի միջոցով գտնվում է Բորիսի գրությունը, և Վերոնիկան վերջնականապես որոշում է բաժանվել Մարկից։

Էվակուացիայի ժամանակ Բորոզդիններն ապրում են Աննա Միխայլովնա Կովալևայի տանը։ Արձակուրդ է գալիս իր վիրավոր որդին՝ Վոլոդյան, որը, չիմանալով, թե ովքեր են իր հարևանները, պատմում է իր համագնդեցի Բորիսի մասին, որն իր սիրած աղջկան Բելկա էր անվանում։ Նրանից Բորոզդինները իմանում են, որ Բորիսը զոհվել է մարտի դաշտում։

Էվակուացիայից հետո Բորոզդինները Աննա Միխայլովնայի և Վոլոդյայի հետ միասին վերադառնում են Մոսկվա։ Մարկին հասկացնում են, որ իր ներկայությունը տանը ցանկալի չէ։ Վոլոդյան սիրահարվում է Վերոնիկային, սակայն վերջինս խնդրում է իրենից պատասխան չպահանջել․ նա դեռ հիշում է Բորիսին և սիրում է նրան։

Պատուհանից այն կողմ լսվում է հրավառության ձայնը․ խորհրդային զորքերն անցել էին Գերմանիայի սահմանը։

Գործող անձեր

խմբագրել

Ֆյոդոր Իվանովիչ Բորոզդին (57 տարեկան)
Վարվարա Կապիտոնովնա, Նրա Մայրը
Բորիս, նրա որդին (25 տարեկան)
Իրինա, նրա դուստրը (27 տարեկան)
Մարկ, նրա զարմիկը (27 տարեկան)
Վերոնիկա Բոգդանովա (18 տարեկան)
Աննա Միխայլովնա Կովալյովա, պատմություն դասավնդող (52 տարեկան)
Վլադիմիր, նրա որդին (21 տարեկան)
Ստեփան, Բորիսի ընկերը
Անատոլի Կուզմին, Բորիսի գործընկերը
Դաշա, Լյուբա, Բորիսի գործընկերները
Անտոնինա Մոնաստիրսկայա
Վարյա, օճառագործական գործարանի աշխատող
Նյուրա, հացահատ
Միշա, ուսանող
Տանեչկա, ուսանողուհի
Նիկոլայ Նիկոլաևիչ Չերնով, ֆիլհարմոնիայի ադմինիստրատոր (48 տարեկան)

Հայտնի բեմադրություններ

խմբագրել
  • 1956 — «Ժամանակակից» թատրոն. Օլեգ Եֆրեմովի բեմադրությունը. Գեղարվեստական ղեկավար՝ Լ․ Բատուրին, Դ․ Լազարև։ Դերերը կատարել են․ Ֆյոդոր Իվանովիչ Բորոզդին — Միխայիլ Զիմին, Վարվարա Կապիտոնովնա — Լ. Ստուդնևա, Բորիս — Օ. Եֆրեմով, Իրինա — Լ. Տոլմաչյովա, Մարկ — Գ. Պեչնիկով, Վերոնիկա — Ս. Միզերի, Կովալյովա — Գ. Ստեպանովա, Վլադիմիր — Իգոր Կվաշա, Ստեփան — Ն. Պաստուխով, Կուզմին — Վ. Սերգաչյով, Դաշա — Ե. Միլլիոտի, Լյուբա — Լ. Կաչանովա, Անտոնինա — Ա. Ելիսևա, Վարյա — Կ. Ֆիլլիպովա, Նյուրկա — Գ. Ոլչեկ, Միշա — Օլեգ Տաբակով, Տանեչկա — Ա. Գոլուբևա, Չերնով — Ե. Եվստիգնեև։ 1960 թվականին սկսած Եֆրեմովը խաղացել է Ֆյոդոր Իվանովիչ Բորոզդինի դերը։
  • 1956 — Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն. Վերոնիկայի դերում՝ Էմմա Անատոլևնա Պապովա
  • 2010 — Ռուսական բանակի կենտրոնական թատրոն. Գեղարվեստական բեմադրող՝ Իոսիֆ Սումբատաշվիլի, կոմպոզիտոր՝ Ռ․ Զատիկյան[7].

Էկրանավորում

խմբագրել

Ռեժիսոր Միխայիլ Կալատոզովի խնդրանքով Ռոզովը պիեսի հիման վրա գրել է սցենար «Թռչում են կռունկները» ֆիլմի համար։

Հրապարակումներ

խմբագրել
  • Ռոզով Վ. Ս. Հավերժ կենդանի. Պիեսներ. հրատարակիչ․ Էքսմո. 2008. ISBN 978-5-699-31094-4

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Богданова П. Режиссёры-шестидесятники. — М.: Новое литературное обозрение, 2010. — С. 62. — 176 с. — ISBN 978-5-86793-799-7
  2. 2,0 2,1 Синяткина А. (январь 2010). «Виктор Розов: «Я – счастливый человек»». РАМТограф (официальный сайт). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. Розов Виктор Сергеевич. Профиль на сайте Кострома
  4. Таршис Н. А. Актеры ефремовского «Современника» // Русское актерское искусство XX века. Вып. II и III. —СПб, 2002. — С. 13.
  5. Соловьёва Инна Натановна Театр, который откроется завтра // Театр : журнал. —М., 1957. — № 11. — С. 113.
  6. Соловьёва И. Н. Ветви и корни. — М.: Московский Художественный театр, 1998. — С. 134.
  7. «Вечно живые. Театр Армии. Пресса о спектакле». Театральный смотритель. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել