«Հավերժական քաղաք» (անգլ.՝ The Eternal City), 1923 թվականի ռազմական համր մելոդրամա։ Հոլլ Քեյնի նույնանուն վեպի էկրանավորումը։

Հավերժական քաղաք
անգլ.՝ The Eternal City
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա և համր կինո
Թվականհունվար 1924
ՌեժիսորՋորջ Ֆիցմորիս
ՊրոդյուսերՍեմյուել Հոլդվին
Սցենարի հեղինակOuida Bergère?
ԴերակատարներԼայոնել Բերիմոր, Բերթ Լիթել, Բարբարա լա Մար, Ռիչարդ Բենեթ, Մոնթեգյու Լավ, Ռոնալդ Քոլման, Բենիտո Մուսոլինի և Վիկտոր Էմանուիլ III
ՕպերատորԱրթուր Չարլզ Միլլեր
Պատմվածքի վայրՀռոմ
ԿինոընկերությունSamuel Goldwyn Productions
Տևողություն80 րոպե
 The Eternal City (1923 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Դավիդ Ռոսսի որբի մասին հոգ է տանում թափառաշրջիկ Բրունոն։ Այնուհետև տղային որդեգրում է բժիշկ Ռոսելլին և մեծացնում է իր աղջկա՝ Ռոմայի հետ։ Մեծանալով՝ Դավիդը և Ռոման սիրահարվում են իրար։ Երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, Դավիդը և Բրունոն մեկնում են ռազմաճակատ։ Ռոման դառնում է քանդակագործ։ Աղջկան ֆինանսական օգնություն է ցուցաբերում պարոն Բոնելլին՝ կոմունիստների գաղտնի առաջնորդը։ Այնուհետև Դավիդն անցնում է ֆաշիստների կողմը և դառնում է Մուսսոլինիի աջ ձեռքը։ Կրկին հանդիպելով Ռոմայի հետ՝ նա ենթադրում է, որ Բոնելլին վերջինիս սիրեկանն է և սպանում է նրան։ Ռոման իր մեկենասի մահվան մեղքը վերցնում է իր վրա, և Դավիդը հասկանում է, որ նա միշտ հավատարիմ է եղել իրեն։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի պրեմիերան կայացել է 1923 թվականի դեկտեմբերի 17-ին։
  • Առաջին ֆիլմն է, որը Սեմյուել Գոլդվինը պրոդյուսերավորել է Goldwyn Pictures կինոընկերությունից դուրս գալուց հետո։
  • Ֆիլմը համարվում է կորսված, սակայն պահպանվել են ֆիլմի ութ մասերից երկուսը[1][2]։
  • Այս ֆիլմում կարճատև կերպարներում հանդես են եկել Բենիտո Մուսսոլինին և Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ III:
  • Մանչուկ - պաժի էպիզոդային դերը, առանց տիտրերում նշելու, հայտնվում է սկսնակ դերասանուհին Բեթթի Բրոնսոն[3]։

Դերերում խմբագրել

  • Բարբարա լա Մարր - Դոննա Ռոմա
  • Բերտ Լիտելլ - Դավիդ Ռոսսի
  • Լայոնել Բերիմոր - բարոն Բոնելլի
  • Ռիչարդ Բեննետ - Բրունո
  • Մոնտեգյու Լավ - Մինգելլի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հավերժական քաղաք (ֆիլմ)» հոդվածին։