Հավերժական գիշերվա առեղծվածը

«Հավերժական գիշերվա առեղծվածը» (ռուս.՝ «Тайна вечной ночи»), 1955 թվականի խորհրդային գիտաֆանտաստիկ ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Դ. Վասիլևը Իգոր Լուկովսկու համանուն պիեսի հիման վրա։

Հավերժական գիշերվա առեղծվածը
ռուս.՝ Тайна вечной ночи
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոֆանտաստիկա
Թվական1955 և 1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորԴմիտրի Վասիլև
Սցենարի հեղինակԻվան Լուկովսկի
ԴերակատարներՄիխայիլ Աստանգով, Իվան Պերեվերզև, Կոնստանտին Բարտաշևիչ և Ապոլոն Յաչնիցկի
ՕպերատորՆիկոլայ Բոլշակով
ԵրաժշտությունԻգոր Մորոզով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն80 րոպե

Պրեմիերան կայացել է 1956 թվականի հունիսի 25-ին[2] (հեռուստատեսությամբ) և 1956 թվականի սեպտեմբերին (կինոյում)։

Սյուժե խմբագրել

Գիտական ֆանտաստիկա է բատիսկաֆով օվկիանոսային խորությունների հետազոտությունների և  խորքերում օգտակար հանածոների հայտնաբերման մասին։

Խաղաղ օվկիանոսի խորհրդային տարածքային ջրերում հզոր ստորջրյա պայթյուն է տեղի ունեցել։ Օվկիանոսագիտական ինստիտուտի աշխատակից, այդ պայթյունի պատահական վկա Դենիսովը նկատում է ափամերձ քարերի վրա քարաքոսերի անսովոր արագ աճ։ Նա ենթադրում է, որ դա տեղի է ունենում այն ճառագայթման ազդեցության տակ, որը ճառագում է խորքում առաջացած նոր ռադիոակտիվ տարրից։ Չնայած առաջացած մի շարք դժվարություններին՝ Դենիսովն ստիպված է լինում մի քանի սուզումներ կատարել և բացահայտել ճառագայթման աղբյուրը։

Դերերում խմբագրել

  • Մ. Աստանգով – Նիկոլայ Խրիստոֆորովիչ Մերցալով, պրոֆեսոր
  • Ի. Պերեվերզև - Ալեքսեյ Իվանովիչ Դենիսով, գիտնական-օվկիանոսագետ
  • Կ. Բարտաշևիչ – Դմիտրիի Պետրովիչ Ռուսակով
  • Դ. Ստոլյարսկայա - Լենա Տուրչինա, Դենիսովի օգնականը
  • Ա. Յանիցկի – Վիկտոր Պավլովիչ Լավրենտև
  • Ե. Իզմայլովա – Ալեքսանդրա Վասիլևնա Սոկոլովա,բժիշկ
  • Յա. Յանակիև - ռադիստ նավի վրա
  • Ի. Ժևագո - սանիտար հիվանդանոցում
  • Մ. Գլուզսկի – ռադիստ կղզում (լուսագրերում նշված չէ)
  • Վ. Տկաչենկո - էպիզոդ
  • Պ. Սամարին  – էպիզոդ
  • Ե. Տարխանով - էպիզոդ
  • Գ. Յուխտին – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Ե. Տարխնիշվիլի – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Իգոր Լուկովսկի[2]
  • Ռեժիսոր՝ Դմիտրի Բասիլև
  • Օպերատոր՝ Նիկոլայ Բոլշակով
  • Նկարիչ՝ Ա․ Բերգեր[1]
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Մորոզով
  • Հնչյունային օպերատոր՝ Ե. Կաշևիչ
  • Ռեժիսոր՝ Լ. Սաակով
  • Համակցված նկարահանումներ․
    • Օպերատորներ՝ Բորիս Գորբաչով, Բորիս Խրեննիկով
    • Նկարիչներ՝ Զոյա Մորյակովա, Ալեքսանդր Կլիմենկո
  • Նկարիչ-գրիմարար՝ Վ. Ռուդինա
  • Կոստյումների նկարիչ՝ Կ. Եֆիմով
  • Մոնտաժող՝ Պ. Չեչյոտկինա
  • Դիրիժոր՝ Սեմյոն Սախարով
  • Տնօրեն՝ Մաքս Գերշենգորին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել