Հավատարիմ ծառայության համար ռազմաօդային ուժերի մեդալ (Նորվեգիա)

Հավատարիմ ծառայության համար ռազմաօդային ուժերի մեդալ, Նորվեգիայի ռազմաօդային ուժերի պարգև։

Հավատարիմ ծառայության համար ռազմաօդային ուժերի մեդալ
նորվ.՝ Luftforsvarets Vernedyktighetsmedalje
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 30 մմ
Հիմնադրման ամսաթիվմայիսի 1, 1982
Հերթականություն
Ավագ պարգևԶինված ուժերի արտասահմանում գործողության մեդալ

Պատմություն խմբագրել

Հավատարիմ ծառայության համար ռազմաօդային ուժերի մեդալը հաստատվել է 1982թ.-ի մայիսի 1-ին որպես խրախուսական պարգև նախատեսված Նորվեգիայի ռազմաօդային ուժերի բոլոր այն զինծառայողների համար, ովքեր անցել են ամբողջական զինվորական ծառայությունը, լրացրել պահեստազորի կազմը։ Յուրաքանչյուրն զինվորական հավաքի համար մեդալի ժապավենին ամրացվում է հինգանկյունանի աստղիկ, բայց ոչ ավել քան 3 հատը։

Մեդալների սալիկները ըստ տարբեր քանակի աստղիկներով
 
 
 
 

2011թ.-ից, պայմանավորված մեդալի աստիճանակարգերով, տրվում է նաև սպիտակ մետաղից աստղիկների կցում։

Մեդալների սալիկները ըստ տարբեր քանակի սպիտակ մետաղից աստղիկներով
 
 
 
 

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։

Դիմային հատվածում պատկերված է Նորվեգիայի ռազմաօդային ուժերի զինանշանը՝ թագավորական թագի ներքևում ճախրող բազեով։ Զինանշանի ներքևում պատկերված է դափնետերևի երկու ճյուղ։ Մեդալի հակառակ կողմում գրված է «LUFTFORSVARET – FOR FRED OG FRIHET» (Ռազմաօդային ուժեր՝ հանուն խաղաղության և ազատության)։ Մեդալի ժապավենը կապույտ գույնի մետաքսից է 35 մմ լայնությամբ, կենտրոնում հաստ սպիտակ գծերով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել