Հավասարամեծ պատկերներ
Հավասարամեծ պատկերներ, հավասար մակերեսներ (ծավալներ) ունեցող հարթ (տարածական) պատկերներ։ Տված պատկերին հավասարամեծ պատկերի գոյության և նրա կառուցման հարցերը արծարծվել են դեռևս հնագույն ժամանակներում։ Հավասարամեծ պատկերի մասին մի շարք թեորեմներ կան Էվկլիդեսի «Սկզբունքներ» աշխատությունում։ Եթե երկու հարթ բազմանկյուններ հավասարամեծ են, ապա հնարավոր է նրանցից մեկը վերածել (կտրատել) մասերի և դրանցով կազմել մյուսը։ Օրինակ, եթե ABC եռանկյունը կտրենք MN միջին գծով և MBN եռանկյունը 180° անկյունով պտտենք M կետի շուրջը, ապա կստացվի ADNC զուգահեռագիծը, որը հավասարամեծ է ABC եռանկյանը։ Բազմանիստերի համար նման պնդումը ճիշտ չէ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f5/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_%28Soviet_Armenian_Encyclopedia%29_6.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 262)։ ![]() |