Հավասարակշռության կայունություն

Հավասարակշռության կայունություն, մեխանիկական համակարգի հավասարակշռությունը կայուն է, եթե փոքր գրգռման (շեղման, ցնցման) դեպքում համակարգի կետերը ժամանակի հետագա բոլոր պահերին իրենց հավասարակշռված դիրքերից քիչ են շեղվում, հակառակ դեպքում հավասարակշռությունը անկայուն է։ Սովորաբար, կայուն հավասարակշռության վիճակում գտնվող համակարգի կետերը փոքր շեղումների դեպքում իրենց հավասարակշռված վիճակների շրջակայքում կատարում են փոքր տատանումներ, որոնք շփման պատճառով ժամանակի ընթացքում մարում են, և հավասարակշռությունը վերականգնվում է։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 261