Առաձգական համակարգի կայունություն

Առաձգական համակարգի կայունություն (դեֆորմացիայի կայունություն), արտաքին ուժերի ազդեցության տակ առաձգական տարրերից կազմված երկրսւչափորեն անփոփոխելի համակարգերի է նրանց առանձին տարրերի հավասարակշռության վիճակը (դեֆորմացիայի ձևը) պահպանելու հատկություն։ Առաձգական համակարգի հավասարակշռության վիճակը կարող է լինել կայուն (եթե հավասարակշռության վիճակից շեղված առաձգական համակարգը, այդ շեղումը առաջացնող պատճառը վերացնելուց հետո, վերադառնում է իր նախկին դիրքը), անկայուն (եթե շեղումը չի վերանում, այլ շարունակում է աճել) և անտարբեր կայուն (եթե համակարգը շեղված դիրքում շարունակում է պահպանել հավասարակշռության վիճակը)։ Այն ամենափոքր բեռնավորումը (ուժը), որի ազդեցության տակ կայուն հավասարակշռությունն անցնում է անկայունի, կոչվում է կրիտիկական բեռնավորում (կրիտիկական ուժ), իսկ այդ վիճակը՝ կրիտիկական։ Առաձգական համակարգի կայունության տեսության խնդիրն է՝ որոշել համակարգի կրիտիկական բեռնավորումը (կամ նրա կրիտիկական պարամետրը)։

Օրինակ, ուղղաձիգ ձողի երկայնական սեղմման ստատիկական խնդրում (տես. գծ.) կրիտիկական ուժը՝ (որտեղ Յունգի մոդուլն է, ՝ ձողի լայնական կտրվածքի իներցիայի մոմենտը, , ՝ ձողի երկարությունը)։ Կրիտիկական բեռնավորման դեպքում հնարավոր է նաև ձողի կորագիծ հավասարակշռության վիճակ, եթե ծռման ընթացքում նյութը չի կորցրել իր առաձգական հատկությունը։

Ժամանակակից տեխնիկայի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև առաձգական համակարգի կայունության դինամիկական խնդիրները (որոնցում, ի տարբերություն Առաձգական համակարգի կայունության ստատիկական խնդիրների, բեռնավորումը պարբերաբար փոփոխվում է)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 524