Հավապտուկ վանք, Հավոցպտուկ, վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 5 կիլոմետր հարավ, բարձր լեռան գագաթին։ Ընդգրկված է Վանքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հավապտուկ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԼՂՀ գ. Վանք, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1163
Ճարտարապետական տիպՎանք
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1233
Հիմնադրված1163
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Վանքը բաղկացած է ոչ մեծ եկեղեցուց, գավթից և փոքր եկեղեցուց։ Շրջակայքում կան շինությունների հետքեր։ Եկեղեցու արևելյան մասի բլրալանջին կա գերեզմանատուն՝ զանազան ձևերով մշակված կենցաղային ու երկրաչափական քանդակներ ունեցող տապանաքարերով։

Եկեղեցու հարավային խորանի ճակատակալ քարին պահպանվել է 9 տողով շինարարական արձանագրություն.

  Թիվն ՈԺԲ (1163 թ.) էր։ Յիշխանութեան Հասանայ որդոյ Վախտանգայ եվ ամուսնոյ նորա Մամքանայ ես տէր Յոհան քվերորդի տէր Գրիգորոյ եվ Գևորգ եղբարորդի եվ այլ միանաբքս շինեցաք եկեղեցիքս ի փրկութիւն հոգոց մերոց և յիշատակ ծնողաց մերոց...  

Ըստ արձանագրության եկեղեցին կառուցվել է 1233 թվականին, Հասան Ջալալ Դոլայի իշխանության օրոք։ Եկեղեցին ունի փոքր հատակագիծ, ծածկը թաղակապ է, պատերը շինված են անմշակ կրաքարերով[1][2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախ, Հայոց աշխարհ
  2. Շահեն Մկրտչյան, «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985.