Հասմիկ Չարենց

բանաստեղծուհի

Հասմիկ Չարենց (Բազյան) (1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2020(2020-11-26), Նիդերլանդներ) հայ բանաստեղծուհի, ռեժիսոր, Եղիշե Չարենցի թոռնուհին[1][2], Անահիտ Չարենցի դուստրը[3]։

Հասմիկ Չարենց
Դիմանկար
Ծնվել է1956
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 26, 2020(2020-11-26)
Մահվան վայրՆիդերլանդներ
Մասնագիտությունգրող և ռեժիսոր
ԾնողներԱնահիտ Չարենց

Կենսագրություն խմբագրել

Հասմիկ Չարենցը ծնվել է 1956 թվականին, Երևանում։ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, որից հետո՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Հասմիկ Չարենցը մի շարք բանաստեղծությունների, երգերի տեքստերի, հոդվածների և մյուզիքլների հեղինակ է։ Հասմիկ Չարենցը մահացել է Հոլանդիայում, 2020 թվականի նոյեմբերի 26-ին[3][4]։

Հասմիկ Չարենցի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 2004 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Քո թոռներն ենք մենք, Եղիշե Չարենց»». www.avangard.am. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  2. Մկրտչյան, Անուշ (2014 թ․ մայիսի 29). «Չարենցի թոռնուհին նվաստացուցիչ է համարում Միկոյանի արձանի տեղադրումը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  3. 3,0 3,1 Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
  4. «Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  5. Լույս է տեսել Ե.Չարենցի թոռնուհու՝ Հասմիկ Չարենցի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն

Արտաքին հղումներ խմբագրել