Հասան Սալիհամիջիչ

ֆուտբոլիստ

Հասան Սալիհամիջիչ (բոս․՝ Hasan Salihamidžić, հունվարի 1, 1977(1977-01-01)[1][2][3], Jablanica, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), բոսնիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2017 թվականի հուլիսին դարձել է Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն։

Հասան Սալիհամիջիչ
բոս․՝ Hasan Salihamidžić
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1977(1977-01-01)[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր Jablanica, Հերցեգովինա-Ներետվա կանտոն
Հասակ 180 սանտիմետր[4]
Քաշ 78 կիլոգրամ[4]
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1987—1991 Հարավսլավիա Տուրբինա (Յաբլանիցա)
1991—1992 Հարավսլավիա Վելեժ
1992—1995 Գերմանիա Համբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1998 Գերմանիա Համբուրգ 72 (19)
1998—2007 Գերմանիա Բավարիա 234 (30)
2007—2011 Իտալիա Յուվենտուս 61 (7)
2011—2012 Գերմանիա Վոլֆսբուրգ 15 (3)
Ազգային հավաքական
1996—2006 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 43 (6)
Մարզչական կարիերա
2017—2023 Գերմանիա Բավարիա մարզ․ տն․
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21.11.2018:

Կենսագրություն խմբագրել

Հասան Սալիհամիջիչը ծնվել է 1977 թվականի հունվարի 1-ին Յաբլանիցայում, բոսնիացի մուսուլմանների ընտանիքում։ Հոր անունը Ահմեդ է, մոր անունը՝ Սեֆիկա։ Սալիհամիջիչն ունի նաև ավագ քույր։ Դպրոցն ավարտելուց հետո խաղացել է տեղական ֆուտբոլային թիմում։ Այնուհետև պայմանագիր է կնքել «Վելեժ Մոստար» ակումբի հետ և ակումբում խաղացել մինչև 1992 թվականը։ Այդ տարիներին Հասան Սալիհամիջիչը հանդես է եկել Հարավսլավիայի պատանեկան հավաքականի կազմում։

1992 թվականի նոյեմբերին Սալիհամիջիչը, բավականաչափ գումար հավաքելով, տեղափոխվել է Համբուրգ։ Իր զարմիկ Ահմեդ Խալիլխոջիչի կապերի շնորհիվ ընդգրկվել է համբուրգյան ակումբի երիտասարդական կազմում։

Համբուրգում Հասանը ելույթ է ոնեցել մինչև 1998 թվականը, երբ տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»։ «Բավարիայի» կազմում անցկացնելով 9 մրցաշրջան՝ Սալիհամիջիչը 2007 թվականի ամռանը տեղափոխվել է «Յուվենտուս» որպես ազատ գործակալ։

2010/11 մրցաշրջանի ավարտին հեռացել է «Յուվենտուսից», իսկ 2011 թվականի հուլիսի 4-ին հայտնի է դարձել, որ Սալիհամիջիչը՝ որպես ազատ գործակալ, տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»՝ մեկամյա պայմանագիր կնքելով «գայլերի» հետ։

2017 թվականի հուլիսի 31-ին նշանակվել է «Բավարիայի» մարզական տնօրեն։ Պայմանագիրն կնքվել է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը[5][6]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բավարիա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 https://www.dfb.de/en/data-center/people/hasan-salihamidzic/player
  5. «Salihamidzic: "Ich werde Gas geben"» (գերմաներեն). Offizielle Website des FC Bayern München. 31.07.2017. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Bayerns neuer Sportdirektor heißt Hasan Salihamidzic» (գերմաներեն). kicker. 31.07.2017. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել