Հասակով պայմանավորված խտրականություն
Հասակով պայմանավորված խտրականություն (նաև հայտնի հայթիզմ (անգլ.՝ heightism) անվամբ), կանխակալություն կամ խտրականություն անհատների նկատմամբ՝ պայմանավորված հասակով։
Տեսականորեն, այն խտրական վերաբերմունքն է անձանց նկատմամբ, որոնց հասակը բնակչության մեջ ընդունված նորմային չի համապատասխանում։ Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է հանդիսանալ բուլինգի պատճառ, որը հիմնականում արտահայտվում է անգիտակցական միկրոագրեսիայի տեսքով[1][2]։
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ հաճախ օգտագործում են հասակը՝ որպես սոցիալական կարգավիճակը կամ համապատասխանությունը չափելու գործոն։ Թե՛ իմացական, թե՛ անգիտակից էվրիստիկ ասոցացիան հասակի և նշված հատկանիշների միջև առավել վառ արտահայտված է տղամարդկանց մոտ[3][4][5]։
Բառագիտություն
խմբագրել«Հայթիզմ» տերմինը մշակվել է սոցիոլոգ Սաուլ Ֆելդմանի կողմից և առաջին անգամ թերթում հրատարակվել «Կարճահասակության ներկայացումը ամենօրյա կյանքում՝ հայթիզմը ամերիկյան հասարակությունում․ դեպի հասակի սոցիոլոգիա» վերնագրով։ 1971 թվականին Ֆելդմանը այն ներկայացրել է Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի հանդիպման ժամանակ[6][7]։
1971 թվականին «հայթիզմ» տերմինը ներառվել է «Նոր անգլերենի երկրորդ Բարնհարթ» բառարանում և մասսայականացվել Time ամսագրի կողմից՝ Ֆելդմանի աշխատանքի մասին ներկայացված հոդվածով[8][9]։
Հայթիզմ տերմինը կարող է նաև դիտարկվել որպես արտահայտությունների տարածված օգտագործման օրինակ, մասնավորապես՝ կանխակալությանը և խտրականությանը վերաբերող արտահայտությունների՝ «սեքսիզմ» բառի օրինակով[9]։ Հասակով պայմանավորված խտրականությունը կարող է նաև արտահայտվել սլենգային տերմիններով՝ օրինակ «մանլեթ»՝ կարճահասակների և «լանկլեթ»՝ բարձրահասակների համար[10]։
Հասակ և հասարակական խտրականություն
խմբագրելԱշխատավարձի և սոցիալական փորձի խտրականություն
խմբագրել2004 թվականին «Կիրառական հոգեբանության ամսագիր» (անգլ.՝ Journal of Applied Psychology) թերթում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հասակը ուղղակիորեն փոխկապակցված է տղամարդկանց հաջողության հետ։ Այն նշել է, որ տղամարդկանց հասակի աճը համապատասխանում է եկամտի ավելացմանը՝ սոցիալ-հոգեբանական այլ փոփոխականների (ինչպիսիք են՝ տարիքը և քաշը) վերահսկումից հետո[1]։
Նույն տարում «Քաղաքական տնտեսություն» (անգլ.՝ Journal of Political Economy) ամսագրում հրապարակված հետազոտությունը առաջարկել է «հասակի հավելավճար» տերմինը և պարզել, որ հասակի յուրաքանչյուր թզի ավելացումը ուղեկցվում է աշխատավարձի 1,8 տոկոս աճով։ Նրանք նաև պարզել են, որ չափահաս տղամարդկանց աշխատավարձը կարող է կապված լինել 16 տարեկանում նրանց ունեցած հասակի հետ։ Հետազոտողները նաև բացահայտել են, որ 16 տարեկանում հասակի միջինում մեկ դյույմով աճը մեծացնում է չափահաս տղամարդկանց աշխատավարձը 2,6 տոկոսով։ Սա հավասար է 1996 թվականի տարեկան եկամուտների մոտ 850 դոլարով ավելացմանը (այժմ՝ $1590):
Այլ կերպ ասած, բարձրահասակ դեռահասի 16 տարեկանում ունեցած հասակն ու համապատասխան հասարակական փորձը ամենայն հավանականությամբ հետագայում ավելի բարձր աշխատավարձի են բերելու՝ համեմատած ավելի կարճահասակ դեռահասի հետ[2]։ Վերջին բացահայտումները ենթադրում են, որ հասակով պայմանավորված խտրականությունը առավել հաճախ արտահայտվում է ռասայական փոքրամասնությունների հանդեպ։
2007 թվականին «Մասնագիտական վարքագծի ամսագիր» (անգլ.՝ Journal of Vocational Behavior) թերթում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ աֆրոամերիկացիների շրջանում քաշով և հասակով պայմանավորված խտրականությունը շատ տարածված է։ Այս խտրականությունը առավելապես տարածված է կին աշխատողների շրջանում[11]։
2017 թվականին փաստաբան և հեղինակ Տանյա Օսենսկին հրատարակել է «Հասակով պայմանավորված խտրականություն և հասարակական փոփոխության ռազմավարություններ» (անգլ.՝ Shortchanged: Height Discrimination and Strategies for Social Change) գիրքը, որն ուսումնասիրում է մշակութային, բժշկական և մասնագիտական այն անտեսված խնդիրները, որոնց բախվում են ցածրահասակ մարդիկ։ Օսենսկին մարտահրավեր է նետել հայթիզմին՝ բացահայտելով կարճահասակության որոշ օգտակար կողմեր և առաջարկելով ակտիվության և փոփոխության ուղիներ[12]։
Բիզնեսում
խմբագրելՈրոշ աշխատանքներ պահանջում են մինիմալ հասակ։ Օրինակ՝ ԱՄՆ ռազմական օդաչուները կանգնած ժամանակ պետք է ունեն 160-200 սմ հասակ, իսկ նստած ժամանակ՝ 86-102 սմ[13]։ Այլ աշխատանքներ պահանջում են առավելագույն հասակ կամ սահմանում որոշակի հասակային միջակայքեր։ Այդպիսի աշխատանքի օրինակ է բորտուղեկցորդուհու աշխատանքը[14]։
Այս բացառությունները հաշվի առնելով՝ դեպքերի մեծամասնությունում թվում է, թե մարդու հասակը չի ազդում այն բանի վրա, թե որքան լավ է նա կարողանում կատարել իր աշխատանքը։ Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցածրահասակ մարդիկ ավելի քիչ են վարձատրվում, քան բարձրահասակները՝ ռասայական և գենդերային տարբերությունների չափով[15]։ Հարցումները պարզել են, որ գործադիր տնօրենների ընդամենը մոտ 3 տոկոսի հասակն է 1,70 մետրից ցածր եղել։ Գործադիր տնօրենների 90 տոկոսը ունեցել է միջինից բարձր հասակ[16]։
Գրավչության ընկալում
խմբագրելՆախնական հետազոտությունները ցույց են տվել, որ բարձրահասակ տղամարդիկ ավելի մեծ հավանականություն ունեն ամուսնանալու և շատ երեխաներ ունենալու՝ բացառությամբ այն հասարակությունների, որտեղ պատերազմի պատճառով սեռերի խիստ արտահայտված անհավասարակշռություն կա[17]։ Այնուամենյանիվ, վերջերս արված հետազոտությունը այս տեսությունը հարցականի տակ է դրել՝ չգտնելով որևէ հարաբերակցություն հասակի և սերունդների թվի միջև (չնայած հետազոտությունը անց է կացվել 200 նմուշով և միայն հանցագործ երիտասարդների շրջանում)[18]։ Ավելին, ոտքերի երկարության և ոտք-մարմին հարաբերակցության վերաբերյալ հետազոտությունները հակասում են այն մտքին, որ բարձրահասակ զուգընկերների նկատմամբ հստակ նախապատվություն կա[19][20]։
Ի հակադրություն դրան, Դեն Արիելիի հետազոտությունը պարզել է, որ ամերիկուհիները նախապատվություն են տալիս ավելի բարձրահասակ տղամարդկանց հետ հանդիպելուն, և որ ցածրահասակ տղամարդիկ գրավիչ համարվելու համար պետք է զգալիորեն ավելի շատ գումար վաստակեն, քան բարձրահասակ տղամարդիկ[21]։
2012 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ և՛ տղամարդիկ, և՛ կանայք պատրաստ են ընդունել հասակի տարբերությունները՝ կիրառելով փոխզիջման մոտեցումը։ Տղամարդիկ կարող են «փոխհատուցել» 1,3 մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) միավորը 1 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ ստանալով, քան իրենց կինը։ Իսկ կանայք 2 BMI միավորը կարող են փոխհատուցել բարձրագույն կրթության լրացուցիչ տարով[22]։ Ավելին, 2015 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք տնտեսական օգուտներ են ստանում բարձրահասակ կողակից ունենալու դեպքում[22]։
Այնուամենայնիվ, հետարդյունաբերական հասարակության մշակութային մակարդակում առկա է սոցիոլոգիական հարաբերություն հասակի և գրավչության ընկալման միջև։ Օրինակ՝ 2019 թվականին Հունգարիայում Ipsos կազմակերպության կողմից անցկացված հարցման մեջ, որին մասնակցել են ավելի քան 500 հարցվածներ, տղամարդկանց համար կատարյալ հասակը մասնակիցների 53 տոկոսի կարծիքով եղել է 1,78-1,85 մետրը։ Մինչդեռ հարցվածների 60 տոկոսը նշել է, որ կանանց համար իդեալական հասակը 1,65-1,75 մետր է, ինչը ցույց է տալիս երկու սեռերի միջինից մինչև չափավոր բարձր հասակի գերակշռող նախապատվությունը[23]։
Գրոնինգենի և Վալենսիայի համալսարանների կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ինչքան բարձրահասակ է տղամարդը, այնքան ավելի քիչ է անհանգստանում գրավիչ, ֆիզիկապես գերիշխող և սոցիալապես հզոր մրցակիցների մասին[24]։ Այս մշակութային հատկանիշը, որն առնչվում է հասակին՝ որպես գրավչության ցուցիչ, արդիականացված աշխարհում կիրառելի լինելով հանդերձ՝ մարդկային տրանսցենդենտալ հատկանիշ չէ[25]։
Մեդիա
խմբագրել1987 թվականին BBC-ի կողմից հեռարձակված «Փոքր խնդիր» կատակերգական սերիալում ներկայացված է մի տոտալիտար հասարակություն, որտեղ 5 ոտնաչափ (1,5 մ) ցածրահասակ մարդիկ պարբերաբար խտրականության են ենթարկվում։ Ծրագիրը զգալի քննադատություն և բողոքներ է ստացել․ գրողները մեղադրվել են կանխակալություններն ամրապնդելու և վիրավորական տերմիններ օգտագործելու մեջ. Նրանք պատասխանել են, որ իրենց մտադրությունը եղել է այն միտքը ցույց տալը, որ բոլոր նախապաշարմունքները հիմարություն են․ նշել են նաև, որ հասակը ընտրվել է պատահականորեն[26]։
2008 թվականին հեռարձակված S&M Short and Male վավերագրական ֆիլմում ներկայացվել են այն խոչընդոտներն ու մոլեռանդությունը, որոնց կյանքում ամեն օր բախվում են ցածրահասակ տղամարդիկ սիրո և աշխատանքի մեջ[27][28][29]։
Իրավունք
խմբագրելԱյժմ ԱՄՆ-ի Միչիգան նահանգում հասակով պայմանավորված խտրականությունը արգելված է[30]։ Մասաչուսեթսի ներկայացուցիչ Բայրոն Ռաշինգի կողմից ներկայացված օրենսդրությունը ավելացնելու է Մասաչուսեթսն այդ ցանկում[31]։ Սանտա Քրուզի և Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանները այժմ արգելում են հասակով պայմանավորված խտրականությունը[32][33]։
Վաշինգտոն ԿՇ-ն արգելում է արտաքին տեսքով պայմանավորված խտրականությունը[34]։ Կանադայի Օնտարիո նահանգում հասակով պայմանավորված խտրականությունը արգելված է մարդու իրավունքների օրենսգրքով[35]։ Իսկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում արգելված է ֆիզիկական հատկանիշներով պայմանավորված խտրականությունը՝ համաձայն 1995 թվականի «Հավասար հնարավորությունների մասին» օրենքի[36]։
Աշխատավայրում հասակի խտրականության դեմ տարվող հաջող իրավական պայքարի օրինակ է 2002 թվականի գործը, որը վերաբերել է բարձր որակավորում ունեցող դիմորդներին, որոնք մերժվել են բանկում աշխատանքի համար, քանի որ նրանց համարել են չափազանց կարճ[37]։ Մեկ այլ օրինակ է 2005 թվականի շվեդական գործը, որը Volvo ավտոմոբիլային ընկերության կողմից աշխատանքի ընդունվելու համար առաջադրված հասակի անարդարացի պահանջի մասին է եղել։ Նմանատիպ օրինակ է նաև 1999 թվականի դեպքը, որը վերաբերել է Kohler ընկերության ոչ պաշտոնական սկզբունքին՝ չդիտարկել աշխատանքի համար դիմած այն կանանց թեկնածությունները, որոնք առնվազն 1,63 մ հասակ չունեն։ Աշխատանքի համար հասակի պահանջները, որոնք բարեխիղճ մասնագիտական պահանջներ չեն, գնալով ավելի քիչ տարածված են դառնում։ 2022 թվականին Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ Ազգային ոստիկանական կորպուսին միանալու համար հասակի պահանջները կազմելիս պետք է հաշվի առնվի յուրաքանչյուր սեռի միջին հասակը իսպանիայի բնակչության մեջ։ Այդպիսով մերժվել է կանանց հասակի մասին նախկին կանոնը։
Հասակ և ինքնասպանություն տղամարդկանց շրջանում
խմբագրել«Ամերիկյան հոգեբուժության ամսագրում» (անգլ.՝ American Journal of Psychiatry) հրապարակված հետազոտական զեկույցը շվեդ տղամարդկանց հասակի և ինքնասպանության թվերի միջև հակադարձ կապ է գտել։ Այսինքն՝ ցածրահասակ տղամարդկանց մոտ ինքնասպանության մակարդակն ավելի բարձր է եղել։
Սա կարող է մատնանշել մանկության վերլուծության կարևորության մասին՝ մեծահասակների հոգեկան խանգարումների պատճառաբանության մեջ կամ արտացոլել խտրականությունը, որին բախվում են ցածրահասակ տղամարդիկ իրենց չափահաս կյանքում։ Ծննդյան, զորակոչի, մահացության, ընտանիքի և մարդահամարի տվյալների ռեկորդային կապի ուսումնասիրություն է իրականացվել 18-49 տարեկան 1,299,177 շվեդ տղամարդկանց շրջանում, և պարզվել է, որ հասակի 5 սմ աճին համապատասխանել է ինքնասպանության ռիսկի 9% նվազում[38]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Judge, A. T.; Cable, D. M. (2004). «The Effect of Physical Height on Workplace Success and Income: Preliminary Test of a Theoretical Model» (PDF). Journal of Applied Psychology. 89 (3): 428–441. doi:10.1037/0021-9010.89.3.428. PMID 15161403.
- ↑ 2,0 2,1 Persico, Nicola; Postlewaite, Andrew; Silverman, Dan (2004). «The Effect of Adolescent Experience on Labor Market Outcomes: The Case of Height» (PDF). Journal of Political Economy. 112 (5): 1019–53. doi:10.1086/422566. S2CID 158048477. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Nancy Blaker, Irene Rompa, Inge Dessing, Anne Vriend, Channah Herschberg, Mark van Vugt, (2013) "The height leadership advantage in men and women: Testing evolutionary psychology predictions about the perceptions of tall leaders", DOI: 10.1177/1368430212437211, accessed 05/12/17
- ↑ Joey Cheng, Jessica Tracy, Cameron Anderson, (2014) "The Psychology of Social Status", c. 6, p. 123
- ↑ Stulp G., Buunk A. P., Verhulst S. and Pollet T. V, (2015), "Human height is positively related to interpersonal dominance in dyadic interactions", PLoS ONE 10, e0117860 10.1371/journal.pone.0117860, accessed 05/12/17
- ↑ Feldman, Saul. "The presentation of shortness in everyday life—height and heightism in American society: Toward a sociology of stature Paper". Presented at the meeting of the American Sociological Association. Chicago, Il. 1971.
- ↑ heightism, n." OED Online. June 2003. Oxford University Press. September 2006.
- ↑ «Heightism.(Behavior)». Time. Vol. 98, no. 14. 1971 թ․ հոկտեմբերի 4. էջ 82.
- ↑ 9,0 9,1 Shapiro, Fred R. (Spring 1985). «Historical Notes on the Vocabulary of the Women's Movement». American Speech. 60 (1): 3–16. doi:10.2307/454643. JSTOR 454643.
- ↑ The Tall Book: A Celebration of Life from on High, Arianne Cohen - 2009
- ↑ Roehling, Mark V.; Roehling, Patricia V.; Pichler, Shaun (2007 թ․ հոկտեմբերի 1). «The relationship between body weight and perceived weight-related employment discrimination: The role of sex and race». Journal of Vocational Behavior. 71 (2): 300–318. doi:10.1016/j.jvb.2007.04.008.
- ↑ results, search (2017 թ․ հոկտեմբերի 3). Shortchanged: Height Discrimination and Strategies for Social Change (անգլերեն). ForeEdge. ISBN 9781512601435.
- ↑ «U.S. Air Force ROTC despite statistical and physical evidence to support the proposition that short people consistently have reduced reaction times.: Admissions requirements». afrotc.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Weight & Height Restrictions for Flight Attendants». Work - Chron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Donohue, Meg. «Why tall people make more money». CNN. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ "Short Guys Finish Last" The world's most enduring form of discrimination. The Economist, 23 December 1995.
- ↑ Miami University of Ohio: "Don't Want No Short, Short Man: The Study Of Height, Power, and Mate Selection" Արխիվացված 2015-01-26 Wayback Machine.
- ↑ Կաղապար:Usurped.
- ↑ "Adaptive Preferences for Leg Length in a Potential Partner".
- ↑ "The leg-to-body ratio as a human aesthetic criterion".
- ↑ "Ariely found that a 5'4" man would need to make $229,000 more than a 6' man to have equal appeal; a 5'6" man would need $183,000 more; a 5'10" man would need $32,000 more." Lori Gottlieb (2010). Marry Him: The Case for Settling for Mr. Good Enough. Penguin, 9781101185209 p. 239
- ↑ 22,0 22,1 Sohn, Kitae (2015 թ․ հուլիսի 1). «The value of male height in the marriage market». Economics and Human Biology. 18: 110–124. doi:10.1016/j.ehb.2015.05.004. PMID 26051039.
- ↑ Clark, Daniel (2019). «Height considered ideal for men/women in Hungary 2019». statista.com.
- ↑ Short men are the jealous type - March 13, 2008".
- ↑ "How universal are human mate choices? Size doesn't matter when Hadza foragers are choosing a mate".
- ↑ A Small Problem in BBC Comedy Guide.
- ↑ «CANOE - JAM! S&M: Short And Male: Short guys film rises to challenge». Jam.canoe.ca. 2008 թ․ մայիսի 16. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Short People Face Discrimination, Teasing and Lower Salaries». ABC News. 2009 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «In short, stature's no joke, filmmaker argues». Canada.com. 2008 թ․ մայիսի 11. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Text of the Elliot Larsen Civil Rights Act of 1976.
- ↑ Text (PDF) of Massachusetts House bill 3752, 2006.
- ↑ Chapter 9.83 Արխիվացված 5 Նոյեմբեր 2006 Wayback Machine of the City of Santa Cruz code – "Prohibition against Discrimination", 1992.
- ↑ Text Արխիվացված 14 Նոյեմբեր 2006 Wayback Machine of Compliance Guidelines To Prohibit Weight and Height Discrimination; San Francisco Administrative Code Chapters 12A, 12B and 12C and San Francisco Municipal/Police Code Article 33, 26 July 2001.
- ↑ Text Արխիվացված 6 Դեկտեմբեր 2006 Wayback Machine District of Columbia Human Rights Act.
- ↑ Policy on height and weight requirements Ontario, Canada Human Rights Code.
- ↑ Text Victoria, Australia Equal Opportunity Act of 1995.
- ↑ Chinese Height Discrimination Case.
- ↑ "Strong Inverse Association Between Height and Suicide in a Large Cohort of Swedish Men: Evidence of Early Life Origins of Suicidal Behavior?" American Journal of Psychiatry, July 2005.