«Հասակակիցները» (ռուս.՝ «Сверстницы»), 1959 թվականի խորհրդային ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիոր Վասիլի Օրդինսկին։

Հասակակիցները
ռուս.՝ Сверстницы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Օրդինսկի
ԴերակատարներԼյուդմիլա Կռիլովա, Լիդիա Ֆեդոսեևնա-Շուկշինա և Մարգարիտա Կոշելևա
ՕպերատորԻգոր Սլաբնևիչ
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն84 րոպե

Սյուժե

խմբագրել

Երեք մտերիմ ընկերուհիներ՝ դասընկերուհիներ Սվետլանան, Տատյանան և Կիրան, ավարտել են դպրոցը։ Համեստ Տատյանան ընդունվել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, գեղեցկուհի Կիրային ընդունել են թատերական ուսումնարանի դերասանական ֆակուլտետ, իսկ չարաճճի Սվետլանան չի կարողացել բուհ ընդունվել, ինչի մասին նա վախենում է պատմել ընկերուհիներին։ Սվետլանայի կարգախոսն է՝ ապրել հաճույքի համար, ապրել ուրիշների հաշվին՝ արհամարհելով բոլոր պարտավորությունները։ Ամեն օր Սվետլանան գնում է իբր սովորելու, բայց իրականում «սպանում» է ժամանակը կասկածելի ընկերախմբերի հետ։ Այնուամենայնիվ, ընկերական դատարանը և հոր անսպասելի մահը նրան ստիպում են հեռանալ հայրական տնից և ինքնուրույն կյանք սկսել։ Իսկ ժամացույցի գործարանի երիտասարդ վարպետի հանդեպ սերը ստիպում է աղջկան վերանայել իր հայացքները կյանքի նկատմամ։

Դերերում

խմբագրել
  • Լիդիա Ֆեդոսեևա-ՇուկշինաՏանյա
  • Լյուդմիլա Կռիլովա – Սվետա
  • Մարգարիտա Կոշելևա – Կիրա
  • Վլադիմիր Կոստին – Վասիլի
  • Վսեվոլոդ Սաֆոնով – Արկադի
  • Կիրիլ Ստոլյարով – Յուրոչկա
  • Վլադիմիր Կորեցկի – Գլեբ
  • Նիկոլայ Լեբեդև – Սվետայի հայրը
  • Սերգեյ Վեչեսլով – Ալեքսեյ Արկադևիչ, պրոֆեսոր
  • Գարեն Ժուկովսկայա – Կիրայի մայրը
  • Նիկոլայ ԲուբնովԿիրայի հայրը
  • Ալեքսանդրա Պանովա – Սվետլանայի մորաքույրը
  • Էդուարդ Բրեդուն – շրջկոմի քարտուղար
  • Իվան Կուզնեցով – Վետկին
  • Կլավդիա Բլոխինա – Օլյա Ակսյոնովա, թատերական ուսումնարանի ուսանողուհի
  • Լյուբով Ստուդնևա – Գլեբի մայրը
  • Նիկոլայ Սմորչկով – Անիկին, թատերական ուսումնարանի ուսանող
  • Նիկոլայ Չիստյակով – Տանյայի հարևանը
  • Վլադիմիր Վիսոցկի[2]Պետյա (լուսագրերում նշված չէ)
  • Ալեքսանդր Դեմյանենկո- լուսանկարիչ (լուսագրերում նշված չէ)
  • Աննա Զարժիցկայա – աշխատակցուհի ժամացույցների կոնվեյերում (լուսագրերում նշված չէ)
  • Վալենտինա ԽմարաՏանյայի համակուրսեցի (լուսագրերում նշված չէ)
  • Վերա Մայորովա – էպիզոդ (լուսագրերում նշված չէ)
  • Գալինա Սամոխինա – Լյուսյա, Սվետայի ուսուցիչը ժամացույցների գործարանում (լուսագրերում նշված չէ)
  • Միխայիլ Նովոխիժին – «Լիրիկական երգ» (երաժշտ.՝ Վ. Բասներ, տեքստը՝ Վ. Պոպով)

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարիստ՝ Ալլա Բելյակովա
  • Ռեժիսոր՝ Վասիլի Օրդինսկի
  • Օպերատոր՝ Իգոր Սլաբնևիչ
  • Նկարիչներ՝ Բորիս Չեբոտարյով, Ֆելիքս Յասյուկևիչ
  • Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Վ. Պոպովա
  • Հնչյունային օպերատոր՝ Եվգենի Կաշկևիչ
  • Կոստյումների էսքիզներy` Պ. Պինկիսևիչi
  • Դիմահարդարներ` Բ. Վիկենտև, Գ. Սադոֆևա
  • Մոնտաժող՝ Ն. Անիկինա
  • Համակցված նկարահանումներ՝ Ա. Պրիեզժև
  • Խմբագիր՝ Գ. Գրոշև
  • Ֆիլմի տնօրեն՝ Մաքս Գերշենգորին
  • Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Յուրի Սիլա

Տեխնիկական տվյալներ

խմբագրել
  • Գունավոր, հնչուն (մոնո)

Փաստեր

խմբագրել
  • Ֆիլմի ավարտին մոտ (74-րդ և 75-րդ րոպեների սահմանին) կարելի է դիտարկել 1958 թվականի դրությամբ Մոսկվայի մետրոպոլիտենի սխեման։ Հետաքրքիր է, որ Սվետան ու Վասիլի շրջում էին Օղակաձև գծով, իսկ գնացքից դուրս են գալիս Զամոսկվորեցկի գծի «Պավելեցկայում», որից հետո բարձրանում են Հյուսիսային ելքի շարժասանդուղքով։ Ընդ որում, դրվագի սկզբում երևում է, որ «Սոկոլ» կայարանից գնացք է ուղևորվում նաև Զամոսկվորեցկի գիծը (արդյոք այդ կայարանում են հերոսները գնացք նստել տվյալ դրվագում, չի ցուցադրվում)։
  • Ֆիլմում Վլադիմիր Վիսոցկին (1938-1980) կատարել է իր առաջին (էպիզոդիկ) դերը կինոյում․ 46-րդ րոպեին՝ դահուկներով տեսարան (Ուկրաինա, քաղաք Բելայա Ցերկով, Լևանևսկու փողոց) և 57-րդ րոպեին՝ թատերական ինստիտուտի քննության տեսարան։ Վլադիմիր Կոստինի (1939-1975) առաջին դերն է (գլխավորներից մեկը)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել